Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/41

Այս էջը հաստատված է

Արդեն վճռված էր խնդիրր, արդեն դրված էր «Վերք Հայաստանի», և կյանքը ձայն էր տալիս հայոց բանաստեղծին․

...Մանուկ,քեզ դափնի,
Գնա նոր խոսքով բան մի զրուցել:

(Շահազիզ,Լևոնի վիշտր,էջ 9):

Այո՛, բոլորովին նոր էր խոսքր, նոր էր բացվում «Կենդանի ժողովրդի կենդանի բարբառի արշալույսը» և, որպես ամեն մի նորություն, ուներ յուր խակությունը, յուր թերությունը,յուր անկատարությունը։ Չէ՛որ հենց այդ նոր խոսքի դայակներն ու պաշտպանները երեկ մեկել օրը հին խոսքով էին խոսում, գրաբար էին գրում։ Եվ մեր նախորդ շրջանի գրողները բոլորն սկսել են գրաբարով։

[Նույնիսկ] Ստ. Նազարյանցը [այդ նոր խոսքի կնքահայրը],ցույց տալու համար,որ ինքը դրաբար գիտի, 1851 թվին գրեց ու հրատարակեց գրաբար «Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ», և հառաջաբանի մեջ ասում Է. "Դիտնական վաստակ մեր այս առաջին գոլով ’ի լեզու հայ, ի դէպ ելանէր մեզ գէ՛թ սակաւուք ցնդել և փարատել զտարակոյս կասկածամիտ արանց ոմանց՝ որք չև ևս գիտեն թէ և մեր ուսեալ է փոքր ’ի ժանգոտելան աննորոգելի հնութեամբ լեզու առաջանոց Հայկազանց» (Յառաջաբան,Գ)

Մյուս երեսին ասում է.

«Բայց առ յապայս ո՛չ անփոյթ արասցուք ելանել ’ի հրապարակ նորոյ հայկաբանութեան, նո՛յն և մերկապարանոց առաջի աչս այս ունողացն կացուցանել՝ թէ սոյն այս աշխարհիկ բարբառ անտեսեալ մինչև ցայսօր առ ’ի մերայնոց ․․․զորէ այո՛ բացատրել զխորհուրդս լուսասոր մտաց...» (նույն տեղում)։

Նույն այդ թվին Միքայել Նալբանդյանցը գրաբար ոտանավորներ էր գրում։