Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/410

Այս էջը հաստատված է

Գեղեցիկներ…

Ծծի երեխաներ…

Անվե՜րջ, անվե՜րջ, մի ծանր ու անվերջ հառաչանքով էջմիածնից ձգված— են մինչև Վան․․․ իջնում են Զինզիլի բարձրությունից, Մասիսի թիկունքից անցնում են Արաքսի կամուրջով․․․

Ես աշխատում էի չնայել Արաքսին ու Մասիսին․․․ Բայց այնուամենայնիվ նայեցի մի անհասկանալի երկյուղով—

Մասիսի գլուխը ծածկված էր ամպերի տակ—

Արաքսը ձեն չէր հանում—չէր որոտում—

Ծանր ու խոր թշշում էր․․․

Իգդիր— մեր շատ համակրելի Վարդանը հոգնած մրափի մեջ էր–

Անդրանիկը — դուրսը իր խմբի մնացորդ—ինքը ներսը խորտակված ու հուսահատված․․․

17 էնքան է մեծ եղել տագնապը, որ բոլորն իրենց կորցրել են—խմբեր, խմբապետներ ու կարգադրիչներ—և մի 20 քրդի հրացանաձգությամբ Բերկրի կամուրջի մոտ, ձորում առաջ է բերել ահագին խուճապ, իսկ ռուսական զորքը—շատերը հրացաններ ձգել են փախել — շատերն էլ միայն թալանով են եղել զբաղված։ Վանից դեռ դուրս չեկած զինվորները, կողակները տներն են մտնում թալանելու, նույնիսկ Արամի ։

Մանազկերտ թողել են 30 հազար փութ ցորեն18։ Վիրավոր օֆիցերին ձգել են կամուրջից գետը։ Թուրքերը հանել են — վերքերը կապել, ղրկել ռուսներին ու տեղեկացրել, թե ռուս զիեվորներ գցեցին գետը։

Ղարայի կոմենդանտը, որ շարունակ զինաթափ էր անում հայերին և խլել է 200֊ից ավելի զենք (ծախել քրգերին), մեկինն էլ խլելիս, երբ տեսնում է ընդդիմանում է՝