Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կտրենք ձեզ համար―
ինչպես էստեղից էնտեղից գլուխ էին բարձրացնում—հայրիկ, ինձ համար կարմիր հալավ կարեցեք․․․
Մինը հանկարծ լաց է լինում, մի մասն էլ սկսում են նրան հետևել, այնինչ մի քանիսը հանդարտ նայում են նրանց, իրենց չորս կողմը ու շարունակում ուտել—ոմանք էլ փիլիսոփայորեն մտածում են լուռ։
Առհասարակ շատ են ուզում ներս ընկնել և ուղղակի ներս են բնկնում —իրենք—երեխաներն ես աղաչում։
Վանեցի մի աղջիկ չորեքթաթի տալով է հասել էջմիածին։ Շաա են և կույրերն ու այլ հաշմանդամները։
Խուզելու Ժամանակ աղջիկ երեխաներից ոմանք ահազհն աղմուկ էին բարձրացնում ծամերի համար։—Ես կերթամ, [շորերս] հալավս ալ կթողնիմ, ծամերս ի չեմ տար…
Գանգի ներքևից մինչև ծնոտբ (ռսկրը) դատարկ երեխան— որդը մեջր լիքը — քեռի, մածուն տուր… քեռի, ջոր տուր…
Երկու երեխա — մեկբ գլուխը գրել է մյուսի վրա ու քնել։ Վեր կացրի — [ներքևինը] գլուխը վեր քաշեց—որբ ենք — հաբներս Բերկրի զարկվեց — մարներս մեռավ―մենք որբ ենք, նա հեր ունենք նա մեր… էս քու ախպերն է — ուզեցինք վեր կացնել մեռած էր—կանչեց, կանչեց — իրեն հեռացրինք։
Մնաց, <1 անընթ.> մնաց, — ծո Խաչո, Խաչո;
Կգա, կգա, նրան էլ կբերենք։
Գիշերները — համատարած տնքոց, հառաչանք, տեղ-տեղ լաց, ամենը թափված—գետնատարած—երբեմն-երբեմն սև