Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/42

Այս էջը հաստատված է

«Հերքումն Հիմարական կարծեաց, զոր անմիտք ունին ի վերայ ուսման)».

Յէ՜, բանզադուշ `ի սէր ոսկւոյ որ զհոգիդ հանես ձօն,
Զաշխույժ հոգի պառմանեկին քոյդ թակարդի ի ծուղակ․
Դմա թոյլ արա գարոլնագեղ լուսաւորիլ հոգւով օ՞ն,
Քան յորոգայթ ցանցել յիմար խէնէշութեան ի վադակ և այլն։

(«Արարատ», օրագիր, 1851, № 30)։

Նա յուր «Յաղագս հայկական դպրութեան ճառի» վերքում, որ տպվեց «Գրականական և պատմական հանդեսի» վեցերորդ գրքում, իբրև հավելված, գրում է.

«Այլ դադարեսցին բանքս զհայկական մատենագրութենէ, և մի լիցի մեղ րնդ վայր զժամանակն կորուսանել մինչ կարող էաք ի գործ դնել զայն մատենագրութիւն ՛ի նոր լեզու… աւելորդ համարիմք նոյնպես ասել զվասնէրն ճառիս ՛ի լեզու հին լինել, սակայն կարևոր դատիմք խոստանալ թէ վերջինն լինելոց է այս ի մէնջ ի լեզու առաջնոց Հայկազանց, այլ որ ինչ այսոլհետև նոր և հասկանալի ժողովրդեան համաձայն պահանջմանց ժամանակին և այլոց բիւր հանգամանաց, յորոց միջի գտանիմք մեք»։

Ահա Գամառ֊Քաթիպայի երախայրիքը.

ԹՌՉՆԱԿ12

Ոչ հոգ գիտե և ոչ վաստակ,
Անղոր,անտէր անմեղ թըռչնակ,
Ոչ քըրտնաջան զօրն ողջույն
Աշխատ լինի հիւսել ըզբոյն

Թառեայ ըղցայգ յոստ ինչ ծառոյ,
Ընդ հաս այգւն ծագման արփւոյ
Ձայնի բնութեան ունկ դընէ,
Զթևս թօթափէ և յերգ կանխէ։