(Թիֆլիս городов <ой>) «Առ<ավոտ լուսուն» երգը և գիշերը։
Մասիսը տեսնելը։
Դեղնած փարաջավոր աշակերտները ու մեռած աշակերտը։ Ետ բերեց17։
Գյուղի տիպեր28։
Քոչնանց Սիմոն [քեռին]29—միշտ ճիպոտը ձեռին, ուշունցով ու ծեծով անաստված։ Նրա շրջանը։ Չումանը, [և] նրա մարդիկը։
Գյուղի հարսանիքը, մեծ <2 անընթ.> և զուռնաչին, որ ռուսերեն էր խոսում, առանց մի բառ ռուսերենի, Մարգարը (նրա ոտանավորներից ու հանաքներից) — իմ տատի զարկած բոխչեն, որ իրեն վրա իրեն ու իր մարդու համար պատմություն չանի, բերեց հարսանիք, անեմ թե չէ։
Շաշ Դավոն30, միշտ իշի վրա, ոտները գետնին քաշ գալիս, ոչինչ չուներ և միշտ գյուղի հանդի և այլն դարդն էր քաշում ու ամբողջ օրը գոռգոռալով իշին [վրա] նստած ման գալիս։
Օսմանը—Ալեքը31։
Մելքոնանց Օհաննեսի առակները82։
Իմ պապը թե ինչպես էր գողությունից խրտնում, ուրիշի մոտ միս չէր ուտում, թե գողացած կլինի։
Մորս երազ տեսնելու և նախազգացումի ընդունակությունը. օրինակներ (իմ հիվանդության ժամանակ և այլն)33։
Հերս, որ ինչ առնում էր, միշտ թողնում էր տեղը — փող։ Նրա՝ պատարագ անելիս գունտվելը և եկեղեցուց փախչելը։ Մեռել թաղելուց փախչելը34։
Առաջին անգամ իմ՝ պրիստավ տեսնելը և Ղուլի բիձեն։
Տատիս պատմություններից—Աղասու մասին35։ Մովրովին խեդղելը:
Ինքը, որ նոր հարս է եկել — մի շարք սիպտակամորուքներ և այլն։