Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/426

Այս էջը հաստատված է

քնել կամ թե չէ չոնգուր էր ածում, խաղ ասում, բայաթին և այլն։ Իսկ մերս էդ ժամանակ տան հոգսերից էր խոսում, անասուններից, մեր տան պակասություններից, ուրիշներին օրինակ էր բերում և խանգարում։ Ու միշտ կռվում էին։ (Վերջին գիշերը — «թողեք սազս ածեմ էլի)))։


Եվ դրա համար էլ, որ երևակայում եմ միշտ — հորս անհոգ ու զվարթ զրույց անելիս, ձի նստած, կամ սազ ածելիս, իսկ մորս հոգսի մեջ, գյուղից դուրս — հողերում մեր կորած անասուններին գնալիս ման գալու և այլն։

Հերս նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։ Մեր մեշ ես ժառանգել էի43։


Մեր ցեղը՝ ֆանտազյոր, ոչ թե ստախոս, մեծ խոստումներ և այլն։ Հավատարմությունը— «Տերսեցու հավատարմությունը—շունն էլ չի ունենալ»։

Մեր պարտքատերերը։ Պապիս պարտքերը ճամփա շինելու, կամուրջ շինելու և այլն44։

Հերս չէր թողում գյուղը կամուրջ շինի, մարդիկ էին խեղդվում։

Ղարսի պատերազմի45 խաբարը։

Լորիս Մելիքովը կարգադրել է ինչ ուզում է լինի՝ Ղարսը վերցնեն։ Ռուսները վերևից թափվել են, թուրքերը խշտիկները բռնել են, էնքան վերևից թափվել են, որ շամփրի պես լցրել են, նոր վերևիցը գնացել են։

Գիշերների լռության մեջ միշտ ականջ էի դնում Դեբեդի ձենին, որ գալիս էր խոր ձորից երբեմն խուլ ու խոր, երբեմն պարզ ու ահավոր։ Եվ կարծես խոսում էր հոգուս հետ։