Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/427

Այս էջը հաստատված է

Ինչքա՜ն էի սիրում առավոտը աքաղաղների ծուղրուծո՜ւն—գիշերվա շների հաչոցը։

Մերս գիտեր, որ ես վախում եմ գիշերները մթնում, որ չեմ քնում, և միշտ հարցնում էր—աղա, քնել չե՜ս ․․․ խոսում էր, որ իմանամ զարթուն է, չվախենամ։

Կարմիր էրում46, բարձրից աշխարհքը։ Ջալալօղլու սիպտակ տները, Թիֆլիսի կողմը։ ճերմակ ամպերը, որ հազար ու մի ձև առնելով Փոփոխվելով պտտվում են մեր երկրի շուրջը ու մենք ենք կենտրոնը։

Մեր ձորերն անտառապատ, ղուզղունները մեծ քանակությամբ։

Մեծերի խաղերը—ջուր տու քշի և այլն։ Կոճի և այլն։ Մանավանդ Բարեկենդանին և այլն ծերունիները կոճի էին խաղում։

Սար—

Շվին, խաղը, բայաթին, հանկարծակի փոթորիկը, հեղեղը, կայծակներն ու դողի վրա տալը։

Աղջիկ փախցնելը։

Նապաստակն առաջին անգամ և Գյոլի-ուրթում47 առաջին անգամ թռչունի բույնը ծառի արմատին, որ մերկ ճուտերը դեղին կտուցներով բերանները լեն-լեն բացեցին ու վիզոերը ձգեցին դեպի ինձ—ի՜նչ սարսափ։

Տան տակի ձորը — էրերում, որ ծղրտում էինք ու քաջքերը ձեն էին տալիս (Սալոմը, Խանումն ու մյուս կանայք քարափի գլխին)։