Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/431

Այս էջը հաստատված է

Երևակայում եմ, եթե մարդի կ՝․ երկար ապրեն, ճիշտ որ ինչքան քաղցր պիտի լինի մահը։

<Մանկության շրջան>

1869— մանկությունս մինչև դպրոցից դուրս գալը։

1886—ուսումնարանից դուրս գալը, հեղափոխ.—Գոլոշյան—Հիվանդ<ությոն>57, կոնսիստորիան, ամուսնություն, քահանայություն, ապահարզան, եկեղեցիներ, կռիվ, քեֆեր։

1890—Գիրքս58. հրատ<արակչական> ընկ<երություն>, խմբագրություններ։

Մեր հարսներն59 ու մայրս գերի մեր հյուրերին. հորս կամոլրջ շինելր և այլն։

Ծաղրածուները պապերիս։

Իմ մեծ <ուսուցիչը> Դեբեդի վշշսցը, աստղալի երկնքի տակ քնելր և հանդերում մենակ կանաչում պառկելը ժամերով երկնքի մեջ խորասուզված հայացքով։ երազներ, նախազուշակություններ և նախազգացումներ։

Թռչունների բներ քանդելու, ձվաննեն ով ճուտերը տանելու սովորությունները գյուղի երեխաների մեջ։ Մենք էլ էինք անում, բացի ծիծեռնակից։

Պատանի ժամանակ սիրում էի մեր հ անդերում ու բլուրների վրա, ծառերի տակ մեջքիս վրա պառկել ու ժամերով խորասուզվել երկնքի մեջ կամ բնության։

Չէի սիրում կալի և այլն աշխատանքը — փախչում էի և այլն. հորս հետ սել գնալը գլխովն էի գցում կամ զոռով հազում։

Իմ մանկությունր անց է կացել մի աստվածային շռայլության մեջ։ Լոռու գեղեցիկ բնությունը, անմահական օդը, զրնգան աղբյուրների ջուրը, լեռնական գյուղական կյանքի ազատությունը, էն հավասարությունը—որ կար հին զյուղական