Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/441

Այս էջը հաստատված է

<․․․> ինչպես սրանց, էնպես էլ տաճկահայ մասի՝ պոլսական գրականության ու մամուլի լեզուն, միանգամայն ենթարկված էր օտար լեզուների ազդեցությանը՝ ռուսական, գերմանական ու ֆրանսիական՝ գլխավորապես։

Մայր երկիրը, բնիկ ժողովուրդը լողում էր կոտորածների ու արցունքի մեջ, տարուբերվում ու տառապում էր հայկական հարցի ալեկոծությունների մեջ և ոչ ժամանակ ուներ, ոչ էլ հնարավորություն՝ գրականությունով ու դպրոցի գործով զբաղվելու և մեջտեղ բերելու իր լեզուն՝ իր բոլոր ճոխ գանձերով ու առողջ գեղեցկությունով։

Նա մի քանի առաքյալներ դուրս ուղարկեց միայն, որոնք անկարող էին սակայն կատարելու էն, ինչ որ պետք է և կարող է կատարել ինքը՝ ժողովրդի ամբողջությունը։

Իսկ ժողովուրդը չէր կարող երևալ, մինչև չազատվեր «Հայկական սարսափներից»՝ պարբերական կոտորածներից ու թուրքական խավարից։

Վերջը էնպես դուրս եկավ, որ հայերեն չիմացողները պետք է հայ ժողովրդին հայերեն սովորեցնեին և մշակեին նրա գրական լեզուն։ էնպես մի ծիծաղելի ու [ցավալի] հիվանդ երևույթ, ինչպես նկատել է մեր տաղանդավոր երգիծաբան Պարոնյանը Արծրունու կենսագրության մեջ («Ազգային ջոջեր»)։ Ասում Է՝ երբ գրաքննիչը հարցրեց, թե՝ բայց դուք հայերեն գիտե՞ք, պ. Արծրունի, որ լրագիր եք ուզում հրատարակել, Արծրունին պատասխանեց, թե ես չգիտեմ, բայց ընթերցողներս լավ գիտեն2:

Եվ ի՞նչ [եղավ դրա հետևանքը] դուրս եկավ վերջիվերջո։ Էն, որ ամեն մի գյուղացի խոսել, արտահայտվել դիտի, բայց հայ ինտելիգենտը, նույնիսկ հայ գրողն ու hրապարակախոսը չեն կարողանում իրենց միտքը պարզ ու կանոնավոր հայտնեն։

- Ինչո՞ւ։

Որովհետև բերաններումը լեզու չկա։ Երեխան դպրոց մտնելիս կարգին խոսում Է իր մայրենի բարբառով, որովհետև Էդ բարբառը կենդանի ու հյութալի մի լեզու Է, հոգի Է,