Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/444

Այս էջը հաստատված է

այլ թե էն գավառումն է լսել պ. Աճառյանը կամ ստացել։

Բառերն ու ոճերը ընդհանուր են, և հայոց բարբառների մեջ մտնողը կզարմանա ներքին միությունից ու նմանությունից՝ արտաքին տարբերության հետ միասին։

[Աովորաբար] մեզանում շատերը էնպես են մտածում, թե մեր գավառաբարբառները տարբերակներ [լեզուներ] են, գրական լեզուն է, որ գալիս է մի լեզու ստեղծելու։ Սա մի սխալ է։ Եթե զարտուղի, առանձին բարբառներ կան, դրանք ռուսահայ և պոլսահայ գրական լեզուներն են իրենց խորթ կամ խառը համաձայնությունով: Իսկ հայոց բոլոր բարբառները մի լեզու են, նույն համաձայնությունն ունեն և նույն ոճերը, արտաքին մի քանի հնչյունների ու ձևերի տարբերություններով։

Մեր լեզվի ստուգաբանության համար մեծապես շահավետ էր լինելու էն ժողովուրդներու լեզուների ուսումնասիրությունը, որոնք երբևէ որևէ ազդեցություն են ունեցել մեզ վրա։ Իմ ձեռքի տակ միայն արևելյան մի քանի բառարաններ կան, և ես հմուտ չեմ լեզուներին, դրա համար էլ իմ արածը միայն մի՛ շատ չնչին մասն է և գլխ<սվորապես> արևելյան։

Ինչ որ մի բնդհանուր աղբյուր ու արմատ չունի, շատ ավելի հեշտ կարող է թուրքական ազդեցություն լինի, քան հակառակը։ Դժվար է ենթադրել, թե հայը կարողանար ազդա ծ լինել Ալթայի թուրք ժողովրդի վրա։

Քաղաքակրթությունը լեզուները՝ բարբառները միացնում է։

Երբ ցրված է մի Ժողովուրդ, հեշտ է ենթարկվում հարևան ուժեղ թե տկար օտարների ազդեցությանը։ Ստեղծվում են զանազան բարբառներ, զանազան տեղերում։