Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/448

Այս էջը հաստատված է

Ասում են գեղեցիկ, ազնիվ լեզու պետք է լինի ինտել<իգենցիայի> լեզուն, գրականության լեզուն։

Բայց ո՞րն է ազնիվը։

Ահա մի հիմնական խնդիր։ Դուք կարող եք ազնիվ ու գեղեցիկ անվանել ձեր մեջքի չափազանց բարակությունը և էդ գեղեցկության համար միշտ տառապել ձեր չոր կորսետների մեջ սեղմված, գեղեցիկ ու ազնիվ համարել ձեր բարձր կրունկներն ու դողդողալ նրա վրա, գեղեցիկ ու ազնիվ նաև համարել ձեր խեղդուկ ու փակ սալոնները, ձեր դեմքի դալկությունն ու արենապակասությունը, ձեր շինծու լեզուն, որ լեզու է կոչվում միայն էն պատճառով, որ բառեր ունի իր մեջ, այսինքն ամենաքիչը՝ ինչ որ կարող է ունենալ լեզուն և բասերի մի շարան է, մի տեր ողորմյա, ու էն էլ հաճախ սուտ ու սխալ բառերի։

Բայց ազնիվն ու գեղեցիկը ընդարձակ տարածությունն է, ազնիվն ոլ գեղեցիկը ազատ, մաքուր օդն է, ազնիվն ու գեղեցիկը առողջությունն է, կայտառ, էլաստիկ ու պլաստիկ ձևերն են, ազատ զարգացած մարմինն է, ազնիվն ու դեղեցիկը կենդանի, մողովրրփ կենդանի լեզուն է, որ հազար ու մի ոճերով ու ձևերով է խոսում, որ հազարավոր տարիքների ընթացքում հավաքել է հազարավոր գանձարաններից ու պահել, զարգացրել, ճոխացրել, գեղեցկացրել, որ ամբողջովին հոգի է ու հոգեբանություն, պատկեր ու տրամադրություն, շունչ է ու զգացմունք։

Հայոց լեզուն Աասունցի Դավթի հոր զենքն ու զրահն է, որ աչքից գցել ու սնդուկում փակել է անշնորհք, թշվառական հորեղբայրը։ Աասոլնցի Դավթի հոր նժույգն է, որ առանց խնամքի փակել է կեղտոտ ախոռում հավերի թառի տակ, մինչև էդ զենքն ու զրահով չզինավառվի հայ ժողովուրդը, մինչև էդ նժույգը չհեծնի՝ կմնա սրա նրա դռանը խեղճ ծառա։