Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/449

Այս էջը հաստատված է

1. Զանազան հարվածներ և նրանց հետևանքները նաև իբրև ազդեցություններ լեզվական ու խառնուրդներ (արևելան և արևմտյան՝ Մասիս և Արարատ, ուրարտական և իրանական)։

2. Վերածնունդ—հավաքել ունեցածը և ազգայնանալ։ Դրա երևույթները։

3. Լեզվի կարևորությունը, հարստությունը, ազգային կենդանի լեզվի բառարանի կարևորությունը։ Բարբառների ուսումնասիրությունը և լեզվական գանձերի հավաքումը։

Առաջին լուրջ փորձերը.

Ա. Ամատունու «Բառ ու բանը» և7

Բ. Աճառյանի «Գավառական բառարանը»8։

Խոսքի քերականական ձևը մտքի մեջ գալիս է անգիտակցորեն, ինքնաբերաբար։ Բայց էդ էն լեզուն է, որին մանկուց ենք ընտելացած, որով հեշտ ու անաշխատ ենք մտածում, առանց աշխատելու գտնել էս կամ էն խոսքը, էս կամ էն ձևը։ Դա մայրենի լեզուն է, ազգային հաղորդակցության (общение), լուռ մտածմունքի և երազի լեզուն է։ էս տեսակ ինքնաբերաբար գործող լեզվով մտածելով, մարդ չի [կորցնում] վատնում իր ուղեղային ուժը ո՛չ շրթնային, ոչ ձայնական ձևի վրա, և որ ամենակարևորն է, ո՛չ էլ խոսքի քերականական ձևի վրա։ Ամենավատ դեպքում, եթե կորցնում էլ է, կորցնում է ամենաքիչ չափով։

Լեզուների պատմությունը՝ թե նրանց արտաքին, ձայնական (фонет<и>ческий) կողմից ուսումնասիրելով, թե ներքին՝ համաձայնության (синтаксеческ<ой>) կողմից, մենք հասնում ենք հետևյալ հիմնական դրությանը (որ լեզվի և մտածողության հոգեբանության ուսումնասիրության համար ահագին կարևորություն ունի)։

Լեզուների զարգացման և մտքի ընգհ՛անուր զարգացման հետ, որ էնքան սերտ կապ ունի լեզվի կատարելագործության հետ, բառերի, խոսքերի արտաքին, ձայնական ձևը,