Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/450

Այս էջը հաստատված է

կազմը (այսինքն նրանց շրթնային գործողությունները և ձայնական ներգործությունները, տպավորությունը՝ эффект) պարզանում է, упрощается: Սրան հակառակ համաձայնության կողմը (синтаксическ<ой>стороны) և նրա հետ սերտ կապված մորֆոլոգիական (ձևախոսական, ձևաբանական, կերպարանաբանական) կարգերը, դասավորությունները, տեսակները բարդանում են ու ճոխանում են։

էս ֆորմուլայի հոգեբանական միտքը հետևյալն է։

Շրթնային [շարժունության] [գործողության] (артнк<уляция>) և հնչական, ձայնական էֆեկտները, ըստ էության, չեն կարող հեռու մնալ գիտակցության շեմքից։ Նրանք շատ հեշտ են անցնում գիտակցության մեջ և նշուլում, փայփլում են էնտեղ, մանավանդ ձայնական [ներգործությունները] տպավորությունները։ Շրթնաշարժությունը (арт<икуляция>) մշտական, ինքնաշարժ ուղեկիցն է քերականական մտքի և, ինչպես օրգանների, գործարանների աշխատանք, թեկուզ և շատ աննշան, այսուամենայնիվ ուժ է ծախսում, վատնում։

Հետևաբար՝ հասկանալի է, որ, ուժի խնայության համար, բառերի ձայնական կազմը պետք է պարզանա, ինչքան կարելի է կարճանա, որ, գիտակցության մեջ ցոլալով (мелькая), էնտեղ շատ երկար բարձր չհնչի։ Շրթաշարժն էլ (арт<икуляция>), սրան համապատասխան, և ինքըստինքյան որպես ֆիզիոլոգիական աշխատանք, պետք է զարգանա նույն ուղղությամբ՝ այսինքն պարզանա ու հեշտացնի էդ աշխատանքը։

էստեղից է էն հանրածանոթ երևույթը, որ հին լեզուների արտաքին ձևերի ձայնական բարդությունները, ճոխությունն ու լիությունը անցնում է և նոր լեզուների մեջ, դառնում սակավաթիվ, կարճ ու պարզ [ձայնական]:

Եվ սրանից էլ, էս պատճառով էլ նոր լեզուները ձգտում են հեռացնել, ձգել հոլովային և ուրիշ վերջավորությունները:

Յապոնական գրական լեզուն, — էջ 202, 20310 և այլն։