Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/451

Այս էջը հաստատված է

Կանդակուսիա—յապոնական գրողներն ու գիտնականները, որոնք սովորում ու տարածում են չինական գիտությունը։

Հին յապոնական լեզուն ավելի աղքատ էր գիտության, պետության ու նոր գաղափարների համար։ Ինչպես Եվրոպայում օգտվել են հունական ու լատինական լեզվից ու տերմիններից, էնպես էլ կանդակուսիան չինականից և հարստացրել է յապոնական լեզուն։ Խակուսիկի և Կյուսոյի նման գրողները ոչ միայն էսպեսով յապոնական բառարանը հարստացրին, այլև պարզացրին լեզուն և ուղղեցին (շիտակ), որ հին ճոռոմ լեզվին անծանոթ էր։ Իսկ Մակուրա Կոտոբա և Ինկարի Կոտոբա և նման դատարկ ավելորդաբանությունները ոճը արհամարհեցին։

(Ապա գալիս է ժողովրդականը――203՝);

Ланеон, |, էջ 51711

Ձգտումս պարզացնել ու կատարեագործել ֆրանսերեն լեզուն։

Նաև ուղղագրությունը։

Ֆրանս<իական> Ակադեմիան և նրա բառարանը։

Վոժլան գիտեր, որ ամեն կենդանի լեզու շարունակ փոխվում է, բայց լեզվի ընթացքը կանգնեցնել չմտածելով հանդերձ ուզում էր կանոնավորել, և դարձնել անփոփոխելի ոչ թե բազմանությունը նրա ձևերի, այլ նրա զարգացման օրենքը և նրան ընդհանուր գծերով։

Ակադ<եմիական> բառարանը Ռասինին բավական էր, բայց Մոլիերի և Լաֆոնտենի համար աղքատ էր, որոնց պետք էին պատկերավոր ոճեր ու ավելի բնական զգացումներն արտահայտող լեզու։

Թեև արդեն Ակադեմիական բառարանը որոշել էր ֆրանս<երեն> լեզվի սահմաններում, բայց Մոլիերն ու Լաֆոնտենը չկարողացան սեղմվել նրա սահմաններում և ժողովրդից