Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/456

Այս էջը հաստատված է

[Դրա համար ես ուզում եմ] Ամեն մի իսկական սոցիալիստ նոր Ժամանակի առաքյալն է։ Հին ժամանակի ու նոր Ժամանակի առաքյալների մեջ մի քանի էական տարբերություններ կան։ [Նրանցից մինը էն է, որ] [Մինչդեռ] հին ժամանակի առաքյալը կյանքում զրկված մարդու և ընչազուրկի պաշտպանությունը, ինչպես և առհասարակ մարդու երջանկությունը հիմնում է իր ողորմության վրա, նոր ժամանակների առաքյալը նույն բանը հիմնում է արդար աշխատանքի և վաստակի ու կյանքի վայելքների արդար բաշխման վրա:

Եվ հին ու նոր ժամանակի ամենամեծ անջրպետներից մեկը էս երկու հայացքների տարբերությունն է։

Երկրորդ մեծ տարբերությունը նա է. (հինը — սուրբեր, որ իրենց հոգին էին փրկում, փախչում հին կյանքից ու աղմուկից, նորը — հերոսներ, գործիչներ, որ չեն փախչում կյանքից, ընդհակառակը՝ մեջն են ընկնում՝ ուրիշներին փրկելու)։

Վերջապես, հինը ասում էր՝ իմ իշխանությունը էս աշխարհքից չի, նորը ընդհակառակը շատ է իրական և դրա համար էլ էս աշխարհքում և՛ իրական իշխանություն ունի, և՛ ույժ–կազմակերպված բանվորություն և սոցիալիստական վարդապետություն տանող հսկա բազմություն, որ արդեն մեծ է ամեն մի պետությունից։

<ՎՐԱԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ՈՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ>

Եվ էս պարտքի գիտակցությունն էլ պիտի ներշնչենք մեր երեխաներին ու էս պես էլ սովորեցնենք։

էսպես մտածելով — մենք ամենքս էսօր պետք է մեր օգնության ձեռքերը միահամուռ ուղղենք դեպի Վրաստանի երկրաշարժից աղետյալների կողմը և մեր երեխաներին էլ մեզ հետ միասին։ Ճիշտ էնպես, ինչպես քաղցած ժամանակ, երբ հաց ենք ուտում, մեր երեխաներին էլ սովորեցնենք [մեր երեխաներն էլ մեզ հետ միասին] հաց ուտել ու [ուտելիս էլ մեր] հացը երեխաների հետ միասին ենք ուտում։

Պետության դեմ դուրս գալով… պետք է <…>