Արտը անշուշտ եզներով է վարելու, և ինչու՞ այդ այրին արդուն թույլ չի տալիս նույն եզներով էլ յուր խուրձն ու բարդը կրելու, փոխանակ ուսով կամ շալակով բերելու։ Բայց մենակ խուրձր չի շալակին. |
Խուրձդ վեր դիր, Թո՛ղ բաց անեմ թոկերր, Մեջքեդ առնում սուր, այդ սուր գերանդին...20 |
Հնձվորը հնձատեղից տուն վերադառնալիս ուսին է դնում գերանդին, և ի՞նչպես կարելի է մեջքին կապել, ի՞նչ հարմարություն կա… Այն էլ ասենք, որ գերանդիով հնձածը չի կարելի (գոնե .մեղանում) խուրձ կապել, մանգաղ պետք է լիներ։ Բայց .նա դարձյալ ասում է.
Ցորեն, գարին գերանդիով հընձեցին, Խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը |
(7)21։
Այստեղ նկատելու արժանի է և այն, որ ցորնի ու գարու հունձը զանազան ժամանակներում է լինում (և զարու խուրձ չեն կապում, նա կարճ է լինում առհասարակ)։ Շարունակում է,
«Ես քեզ համար հաց թըխեցի, սիպտակ, փափուկ գարեհաց»։
Գարեհացն ընդհակառակը կոշտ է լինում և ուտում են միայն ճարահատած, հացի թանկության ժամանակ, և շատ է անհասկանալի, թե ինչու այս կինը գարեհաց է թխել յուր մարդու համար և դրել այն սեղանի վրա, ուր, ասում է.
|