1.ՆԱ ՊԵՏՔ Է ՇԱՐԺԻ
Մինչդեռ մամուլի էջերում խոսում ու վիճում են, թե ում հանձնվի Խ. Աբովյանի արձանի գործը, ժյուրի լինի, թե չէ և կամ որտեղ դրվի Քանաքեռ, թե Երևան, բանից ինչ է դուրս գալի։ Դուրս է գալի, որ այդ 18 հազար ռուբլիանոց արձանի համար մինչև այժմ հավաքվել է ընդամենը երկու Հարյուր ռուբլի։ Այսպես է հայտնում մեզ կուլտուրական միության1 պ. նախագահը։ Երեք տարուց ավելի է, ինչ հանգանակություն է բացված և այսքան ժամանակամիջոցում ամբողջ հայոց ազգից ընդամենը երկու հարյուր ռուբլի—իր պաշտելի Խ. Աբովյանի արձանի համար։ Ինչո՞ւ պետք է այսպես լիներ, ի՞նչն է խանգարում։ Հանգանակության համար կառավարության թույլտվությունը կա, իրեն, Աբովյանի մեծ արժանիքր կա, ազգի անկեղծ սերը կա, էլ ի՞նչն է արգելում լրացնելու հարկավոր գումարը։
Մի՞թե, հիրավի, մեր մարդուց այսպիսի դեպքերում էլ փող առնելու համար ստիպողական միջոցներ են պետք, թ՞ե, ինչպես միշտ, այս անգամ էլ դարձյալ պետք է դիմել ու աղաչել հարուստներին, որ նրանք բարի լինեն Աբովյանի արձանն էլ կանգնեցնելու։ Մի՞թե դեպքեր չկան, երբ հայ ժողովուրդը պետք է երևա անխտիր ամբողջությամբ, երբ միայն նրա իրավունքն է և նրան է վայել երևալու։ Մի՞թե Խ. Աբովյունին Արարատյան դաշտում արձան կանգնեցնելու գործը այդպիսի մի դեպք չի։ Մի՞թե ամեն մի հայ, գոնե նրանք, որոնց երբևէ հասել է մեր հայրենիքի ողբերգուի հրեղեն շունչը, սրտով չի ցանկանալ մասնակից լինելու այս գեղեցիկ գործին,