Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/464

Այս էջը հաստատված է

 այս համազգային վսեմ հանդեսին՝ արձան կանգնեցնելու Հայաստանի Վերքը հառաչողին, Հայոց նոր գրականության մեծ հիմնադրին՝ այնտեղ, Հայաստանի վերքոտ սրտում:

Իրավունքը կա, արժանիքը կա, սերը կա, էլ ի՞նչը պետք է արգելի։

Թող ամեն տեղից ամեն մի հայ իր սրբազան պարտքը Համարի մասնակից լինելու այս ազգային գործին ու հան֊ դեսին ինչքանով կուզի լինի, թեկուզ մի քանի կոպեկով, այստեղ տալիք գումարի քանակից ավելի կարևոր է այն, որ երևան ամենքը, որոնք սիրել ՝ են. իրենց հայրենի երկրի շունչն ու հառաչանքը, որոնց վիթխարի մարմնացումը հանդիսանում է Խ Աբովյանը։

«Հորիզոնի» խմբագրատունը պատրաստ է բնդունելու նվիրատվությունները2..և. ուղարկելու կուլտուրական միությոանը և հավատացած է, Խ. Աբովյանի անունը անկարելի է, որ չշարժի հային։


2. ՀԻՆ ՑԱՎԸ

Թիֆվիս, 30 նոյեմբերի


Մեր՝ միմյանց չճանաչելու, հարցը շատ հին խնդիր է, սակայն այն խնդիրներից, որոնք երբեք մոռացության չեն տրվում։

Մենք՝ կովկասյան ցեղերս, հարյուրավոր տարիներ կողք կողքի ապրելով, մնացել ենք միմյանց շարունակ անծանոթ։ Այս անծանոթությունը թերևս լուսաբանության ու վեճի առարկա դառնալու կարիք չզգար, եթե իր պատճառած առօրյա բազմա թիվ թյուրիմացությունների հետ մեծամեծ դըժբախտություններ բերած չլիներ մեր գլխին։ Եվ բնական է, որ հայ մամուլը իր սկզբնավորության օրից այդ խոշոր հարցըն արծարծել ու աշխատել է լուսաբանել։

Բոլոր ազգերի առաջավոր ու անկեղծ մտավորականների կողմից միշտ թափվել են ջանքեր բացատրելու այդ ծանոթության նշանակությունը և մոտեցնելու դրկից ժողովուրդներին։