Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/47

Այս էջը հաստատված է

Շատ կզարմանալին գարեհացն ու շինականը, թե նրանց այսպիսի ճոխ սեղան բազմեցնեին, կասկարայով էլ չգիտեմ, թե ինչպես են միս տապակում։ Կասկարան այն պղնձյա եռո- տանին է, որ դնում են կրակին, ապա նրա վրա՝ պղինձը։

Գյուղական այրի հայ կինը յուր երեխային օրորելով ասում է.

Հայրըդ զորեղ երիտասարդ, առավ բակեն գութանր,
Լծեց երկու զույգ եզները իր սրածայր արորը (23)28։


Եթե գութանն է լծել, երկու զույգ եզներր քիչ են, իսկ եթե արորը, ապա գութանն էլ ինչո՞ւ է տարել, չէ՛ որ դրանցից ամեն մեկն յուր ժամանակն ունի և ամեն մի հայ զեղջկուհի այդ լավ գիտի։ «Հայոց գինի» երգի մեջ ասում է.

Հայոց աղջիկ է քաղել,
Քնքուշ ձեռներով քամել (13)24։


Բայց իսկապես հայոց աշխարհում խաղողը ոտքով կոխոտելով , ջարդելով են գինի պատրաստում և հայոց աղջկա քնքուշ ձեռքերն այնտեղ գործ չունեն։

«Արաքսի արտասուքը» հռչակավոր երգի մեջ ասում է.

Մշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին, և այլն (31 )25։

Բայց այսպիսի ծառ չկա Արաքսի ափերին…

Բանաստեղծն յուր Հայրենիքը՝ Հայաստանր, օտարուհու առաջ գովելով ասում է.

Ուր որ չկա բորեաս…․ (24)26։
Այնինչ սոսկալի բան է Հայաստանի բորեասը։
Եվ առհասարակ այսպիսի բաներ է ասում.


Մարդս եկավ…
Կանաչ դաշտից, դալար դաշտից տուն եկավ…
Շալկին խուրձ էր, խուրձ ցորենի արտիցը (էջ 9)27։