Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/470

Այս էջը հաստատված է

Սակայն հենց այս դրությունն էլ ավելի լուրջ պարտականություն է դնում մարդ կոչված արարածի պատիվն ու մաքրությունը սիրող անհատների վրա՝ առանձին թափով իջնել ասպարեզ և ավելի եռանդով կռիվ մզել խաբեբայության, ստախոսության ու հայհոյանքի դեմ և մաքրել հրապարակը ավելի բարձր գործերի ու գործիչների համար։

Եվ հասարակությունը, այն հասարակությունը, որ ազնըվության ու մաքրության անունով պսակներ Է ղրկում, այսօր թե վաղը աչքը բաց կանի վերջապես և այնուհետև վատությունները, գոնե ափաշքարա վատությունները, կդաոնան անկարելի։

6.<ԴԱՐԶՅԱԷ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄԱՍԻՆ>

Թիֆլիս, 5 ապրիլի

Ազգերի կյանքում գործեր ու անուններ կան, որոնց համար չպետք Է գոյություն ունենա որևէ սահման։ Այդպիսի գործերից է մեզանում «Վերք Հայաստանին» և այդպիսի անուններից է Խ. Աբովյանի անունը։

Մեր ազգի դարավոր տանջանքն ու տենչանքն է դըրված այդ գրքի մեջ, ամեն մի հայի համար սրբազան է նրա հեղինակի անունը, ամենքիս սրտերը լիքն են սիրով ու երախտագիտության զգացմունքով նրա կորած գերեզմանի, նրա անմեռ հիշատակի հանդեպ։ Նոր ժամանակներում նա մեր առաջին ճիչն ու հառաչանքը եղավ, թող մեր֊ ընդհանուրի ջանքով կանգնած առաջին արձանն էլ նրանը լինի։

Այդպես է որոշված։

Եվ գեղեցիկ է, որ այդպես է։

Մի քանի ամիս առաջ «Հորիզոնը» կոչ արավ հայ ժողովրդին 1, նրա ամեն դասակարգին առանց խտրության, որ աշխարհքի ամեն ծայրերից արձագանք տան ու գան եղբայրորեն միանալու այդ վսեմ գործի մեջ—Արարատյան դաշտում կանգնելու Հայաստանի Վերքի անմահ հառաչողին։ Ու եկան և գալիս են շարունակ հարուստն ու աղքատը միասին նվիրաբերելով, տասնյակ ռուբլիներից մինչև մի քանի կոպեկը։