Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/473

Այս էջը հաստատված է

Այս այսպես է, բայց ամենքը, եկեք ու տեսեք, միաբերան ասում են, թե մեռնում է մեր գրականությունը։ Չեն պակասում և կոկորդիլոսյան արցունքները...

Իսկ հրապարակական արհամարհանքը դեպի գրականությունը, դեպի գրականության մշակները, գնալով աճում և փարթամանում է։

Ահա մի փաստ։

Եգիպտոսի Կահիրե քաղաքում մի քանի տարիներից ի վեր հաստատվել է Հայոց բարեգործական միություն անունով ընկերությունը2, որ ճյուղեր ունի ուրիշ շատ քաղաքներում և արդեն հայտնի է իր հարստությամբ։ Կ. Պոլսի լրագիրներից իմանում ենք, որ Միությունը այօր ունի 4000 անդամ և 22000 ոսկի դրամագլուխ։ Եթե Միությունը անգլիակսւն ոսկիներով Է հաշվում իր կարողությունը, նշանակում Է, որ նա ունի 220 հազար ռուբլի։

Նորերս Միության րնդհանուր ժողովը մի քանի որոշումներ Է արել։ Նախ՝ հատուկ բժիշկ ուղարկել Կիլիկիա, ուր հիվանդություններ շատ կան, բայց բժիշկ ու դեղեր չկան։ Երկրորդ՝ երկրագործական նպաստներ բաժանել աղքատ ազգաբնակության։

Առանց, վերապահումների, առանց պայմանականությունների են կայացել այդ գեղեցիկ որոշումները։

Բայց ահա գալիս Է երրորդ որոշումը—բաց անել գրադարան։

Եվ իսկույն իր ամբողջ հասակով ծառանում Է հայ գրրքին և գրողին հատկացրած վիճակը—ապրել իմիջիայլոց։

Գրադարանր կբացվի, բայց «պայմանավ, որ մինչև, երեք տարի Միության սնտուկին ծախքի դուռ չբանա»:

Չորս հազար հայերի և երկու հարյուր հազարանոց սրնտուկի ներկայացուցիչները չկարողացան «յոլա գնար» առանց այդ ամոթալի «պայմանավ»֊ի։ Գոնե տարին 10 — 20 ոսկի նշանակեին գրքեր գնելու համար։ Գոնե ցույց տային փոքրիշատե պարկեշտ վերաբերմունք դեպի այն հիմնարկությունը, որ ամեն ազգի պարծանքն Է կազմում և նրա գոյության ամուր պատվանդանը։