Մանկունին հայտնել Է «ավագ խմբագրին» մի այսպիսի բան.
«Գալով թեմերին, ճիշտ Է, շատ թեմեր անկարող կլինեն թե՛ ձմեռվա և թե՛ ծախքի պատճառով ուղարկել տեղացի պատգամավորներ։ Այդ պարագան նկատի առնելով, ես մտածեցի վաղօրոք բերել տալ Ռուսաստանից մոտ 50 անձանց մի ցանկ, ես դիմեցի վստահելի և պատշաճավոր տեղ և խնդրեցի ցույց տալ ինձ 50— 60 միանգամայն չեզոք, որ գլխավորն Է, անկուսակցական միանգամայն և համբավավոր ու նշանավոր անձինք, որոնց, եկեղեցական և աշխարհական, կարողանայինք հանձնարարել թեմերին րնտրելու պատգամավոր այն դեպքում, երբ թեմերը անկարող լինեն ուղարկել իրանց սեփական պատգամավորները»։
Հետո Մանկունին հայտնել Է «ավագ խմբագրին» իր ստացած ցուցակը1, հայտնել Է նաև, թե ով Է եղել ցուցակ ուղարկողը։
Մանկունու գործը վերջացավ, մարդը ուզեցել Է մի բան անել, արել Է և իր արածից ոչինչ չէ թաքցնում: Լռում է Մանկունին, հիմա սուլթանների մայրաքաղաքք կախարդող «ավագ խմբագիրն» է գործում։
Ինչպե՞ս: — Նախ հայտարարում է, թե «ես էտիկետի դեմ եմ համարում հայտնել այդ աղղբյուրը», արյինքն, թե ով է եղել ցուցակը Մանկունուն ուղարկողը։ Բայց սա խարդախությունը վարագուրելու մի պարսկական մանյովր է, ինչպես միշտ, անհաջող, պոչավոր:
Թաքցնելով աղբյուրը, «ավագ խմբագիրը» ազատություն է տալիս իր ինտրիգանության։ Իր ասելով, 50—60 մարդու ցուցակ պիտի լինի, բայց խարդախության նպատակը աջողեցնելու համար բերում է միայն անունների մի մասը: Այդտեղ կան այնպիսի անձինք, որոնք ապրում են Բաքվում, Երևանում, նույնիսկ Թեհրանում։