Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/478

Այս էջը հաստատված է

«Ավագ խմբագիրը», ուրեմն, այս դեպքում էլ սուտ է ասում:

Եվ այսպիսի մարդուց է Մանկունին Հանձնարարականներ խնդրել ցուցակի մեջ հիշատակված մարդկանց վերաբերմամբ։ Եվ «ավագ խմբագիրը», իհարկե, հավատացրել է սրբազանին, թե ամենքն էլ վատ են, լավը և լավագույնը, միակ անկուսակցական մարդը աշխարհում, միակը, որ սուտ ասել ու խարդախել հեչ չգիտե, Համբարձում Առաքելյանն է։

Դժբա՜խտ Մանկունի։

Թողնենք, սակայն, թուրքահայոց պատրիարքական տեղապահին, որ խրատվի ու իմաստնանա, Աստուծու մեծ կարողությա―մբ, Հ. Աոաքելյանի խորհուրդներից ու ցուցմունքներից։ Այդ միայն այդ տեղապահի և նրա աթոռի դժբախտության աստիճանը կարող Է ցույց տալ և ուրիշ ոչինչ:

«Հորիզոնի» խմբազրությունի բաց անելով Հ. Առաքելյանի այս նոր խարդախությունը, հայտարարում Է, որ ինքը ոչ մի տեղեկություն չէ ունեցել և չունի այդ ցուցակի մասին։ Ոչ մի հարաբերություն նա չէ ունեցել և չունի տեղապահ Մանկունու հետ և պահանջում է, որ Մանկունին նույն այս էջերում հայտնե, թե ո՞ւմ է ինքը գրել և ո՞ւմից է ստացել ցուցակը։

«Հորիզոնի» այն աշխատակիցները, որոնց անունները հիշված են ուղարկված ցանկում2, հայտնում են իրանց խորին վրդովմունքը, որ առանց իրանց համաձայնությունն ստանալու, առանց նույնիսկ իրանց տեղեկություն տալու գրել են իրանց անունները ցանկի մեջ։

«Հորիզոնի» աշխատակիցները ոչ մի հաճույք չեն զգում գլուխ պատռելու այնպիսի մի կոչման համար, ինչպիսին է կաթողիկոս րնտրող պատգամավորը, այն էլ ներկա հանգամանքների մեջ։ Գլուխ պատռելու, փողոցները չափչփելու, ստով ու խարդախություններով մարդիկ խաբելու ամբողջ բավականությունը նրանք թողնում են Համբարձում Առաքելյաններին…

Մի քանի խոսք էլ «Մշակի» կրտսեր խմբագրին.