Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/479

Այս էջը հաստատված է

«Խլուրդային գործունեությունը», ընտրողական գործերի մեջ ձեր և միայն ձեր անկողոպտելի սեփականությունն է: «Խլուրդային գործունեությամբ» Է, որ ձեր ավագ խմբագիրը ամեն անգամ Էջմիածին Է վազում իբրև Հնդկաստանի պատգամավոր։ «Խլուրդային գործունեությամբ» Էր, որ դուք, պարոն կրտսեր խմբագիր, 1908-ի ընտրության վերջին պահուն հևիհև Էջմիածին վազեցիք իբրև Բոլգարիայի թե Մոլդավիայի պատգամավոր։

Ցույց տվեք, թե «Հորիզոնի» խմբագրությունբ երբևիցե ընտրություններ սարքելու գործով զբաղվե՞լ Է, մեր կողմից կարիք Էլ չկա ցույց տալու,—ամբողջ աշխարհը գիտե, որ ընտրություններ սարքելու փեշակը «Մշակի» խմբագրատան փեշակն Է 1890֊ական թվականների սկզբից մինչև այսօր։ Եվ այդ փեշակը նա ծաղկեցրել Է թե՛ «մարզված փղերի» և թե՛ հատուկ ագենտների անբարոյական միջոցով։

10.<ՆԱԽԱՆՑՅԱԼ «ՀՈՐԻԶՈՆԻ» ՄԵՋ...>

Նախանցյալ «Հորիզոնի» մեջ հանել Էինք Հ. Առաքելյանի մի նոր խարդախությունը1, որ Մանկունու ցույց տված ցուցակը դուրս Էր բերել «Հորիզոնի» խմբագրության գործը, չնայելով նրան, որ այդ ցուցակում «Հորիզոնի» խմբագրությունից միայն երեք անուն կան հիշված հիսուն անունից, չնայելով, որ այդ երեք անունից մինը հանդ. Աղայանն Է, որը թե ինչ Է գրել սրբ<ազան> Մանկունու մասին, հայտնի Է աշխարհքին, և նրա անունր Մանկունուն ուղարկելը միայն պետք Է համոզեր, որ «Հորիզոնի» խմբագրությունը խառը չի դրանում, չնայելով այն հանգամանքին, որ ցուցակի մեջ գործ ածած լեզուն, «որ՛ի Թիֆլիս », «որ՛ի Բաքու» կամ «հայտնի գրողք», «հայտնի փաստաբանք» և այլն շատ են հեռու տանում կասկածը «Հորիզոնի ց», վերջապես չնայելով նրան, որ սրբազան Մանկունին խոստովանել է, թե ինքն է անձամբ դիմել մի արժանահավատ տեղ ու այդտեղից է ստացել և մինչև անգամ անվանում է, թե ուր է դիմել և ումից է ստացել, բայց Հ. Առաքելյանը «էտիկետի» դեմ է համարում այդ անունը տալը: