Այսպես է, նա միշտ ճշմարտությունն ասելու անընդունակություն ունի և այդ համարում է և «էտիկետի» դեմ և էտիկայի, ու պարզ իրողաթյունը թող արած՝ ստեր է հնարում: Այժմ «Մշակը», փոխանակ նրա խարդախությունից խոսելու, որ մերկացրել է «Հորիզոնը», սրախոսություններ է անում: Իսկ «Մշակի» սրախոսությունները հայտնի է, որ Հ.Աոաքելյանի խարդախությունների չափ անտանելի են։ Նա, ինչքան կարող ենք հասկանաք, ասում է, որ «Հորիզոնի» մարդիկ ուրախ պիտի լինեն, եթե ազատվեն պատգամավոր լինելու դժբախտությունից: Ա՛յ տրամաբանություն։ Չքնաղ մարդիկ, «Հորիզոնի» աշխատակիցները կընտրվեն, թե չեն ընտրվի ուրախ կլինեն, թե ուրախ չեն լինիլ,—խոսքը դրա մասին չի, այլ նրա, թե դուք սուտ եք ասում, «Հորիզոնի» խմբագրությունը ոչ ցուցակ է կազմել, ո՛չ Մանկունուն ուղարկել, ինչ վերաբերում է սրբազան Մուրադբեկյանին նրա մասին էլ մինչև անգամ հենց այդ երեք անունից մինը «Հորիզոնի» էջերում նրա թեկնածությունը համարել է անհարմար :
Բայց ավելի խելոք բան է ասում «Тиф<лисский> лист<ок>» թերթում Ա. Քիշմիշյանը: Նա էլ ասում է. թեկուզ «Հորիզոնի» խմբագրությունը մասնակից էլ չի լինի այդ ցուցակը կազմելուն, թեկուզ մինչև անգամ «Հորիզոնի» համակրողներն էլ խաոնված չլինեն այդ գործին, այսուամենայնիվ «Հորիզոնը» պետք է ամեն կերպ աշխատի, որ այդ մարդիկ չընտրվեն։
Արդյոք ի՞նչ մտքով է այս բարի խորհուրդը տալիս և այս 50 մարդուն ջնջում նախկին ցենզորը։ Այդ հասկանալու համար պետք է կարդալ այսօրվա «Հորիզոնի» Մամուլի բաժնի «ժամանակ» թերթից հանած պատմությունը և պետք է իմանալ, որ պ. Ա. Քիշմիշյանը 101 օրմանյանականներից մեկն է։