Բացի Դուրյան և Մեսրոպ եպիսկոպոսներից մենք մատնանիշ ենք անում և Գևորգ արքեպիսկոպոս Աուրենյանին։ Ահա երկրորդ անգամն է, որ Սուրենյան սրբազանը կաթողիկոսական տեղակալի պաշտոն է վարում։ Բացի դրանից, Գևորգ արքեպիսկոպոսը հանգուցյալ Իզմիրլյանի ժամանակ նրա կողմնակիցն ու աջակիցն էր ժողովրդական սկզբունքը իրագործելու մեջ։ Հիշենք նրա շրջաբերականը թեմական խորհուրդների և հոգաբարձությունների մասին, որ հրատարակվեց Իզմիրլյան կաթողիկոսի հայտարարությամբ։
Մենք երկար կանդ չենք առնում այս երեք անունների վրա։ Անշուշտ դեռ առիթ կունենանք նորից խոսելու։
Մնում է մի շատ կարևոր հանգամանք ևս շեշտել։
Մեր նախընթաց մի շարք հոդվածներում մենք արդեն շատ պարզ և մանրամասն բացատրել ենք, որ անձնավո―րությունները չեն կարող հրաշքներ գործել, որ անձնավորությունը, քանի նա կմնա միանձնյա իշխանության սահման―ներում, չէ կարող ոչ մի դեպքում լինել այն, ինչ ժողովրդի և եկեղեցու շահերն են պահանջում։ Այս պատճառով էլ ասում էին՛ք շարունակ, որ սիստեմ պիտի ստեղծվի, և գործերի ղեկավարը այդ սիստեմը պիտի լինի։
Արդ՝ բավական է, որ ընտրելին այդ սիստեմի, այսինքն՝ ժողովրդական սկզբունքով զործողի ներկայացուցիչը լինի։ Այնուհետև նրա վարչական ընդունակությունները երկրորդական նշանակություն կստանան։
Սրանով մենք չենք ասում, թե մեր հիշատակված ընտրելիները վարչական ընդունակություններ չունեն։ Ո՛չ։ Կարելի է վստահ լինել, որ այդ ընդունակությունները պակաս չեն, քան հրապարակում հիշվող մյուս թեկնածուների ընդունակությունները։
Բայց կրկնում ենք մեր սկզբունքը, անձնական ընդունակություններից մենք հրաշքներ չենք սպասում։ Մեզ հա―մար առաջին բանն այն է, որ ամեն մի ընդունակություն հպատակվի ժողովրդական վարչության մեծ գաղափարին։ Եկեղեցին կառավարողը պիտի ժողովուրդը լինի։ Մեր բոլոր