Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/489

Այս էջը հաստատված է

լավագույն գործիչների, նույնիսկ հոգևորական, դավանանքըն է եղել թե՝ կաթողիկոսը, ինչպես և եկեղեցու ամեն մի պաշտոնյա, ժողովրդի սպասավորն է։

Ահա ինչ ենք մենք ցանկանում։

13,<«ՄՇԱԿԻ» ԽՄԲԱԳԻՐՆԵՐԸ ԶԱՐՄԱՑԵԼ ԵՆ>

«Մշակի» խմբագիրներր զարմացել են, որ Օրմանյանի մասին Արծրունու կարծիքը հանել ենք իրենց դեմ։

Ասում են՝ Հապա ինչու՞ Սուրենյանի մասին գրածն էլ չեք հանում։–Շատ պարզ։ Որովհետև դուք, Արծրունու գերեզմանով երդվելով, միաժամանակ ժպաում եք Օրմանյանի երեսին, մենք էլ ուզում ենք ցույց տալ ու հիշեցնել այն հավիտենական տարբերությունը, որ կա ձեր և հանգուցյալ «Մշակի» մեջ։ Իսկ թե Սուրենյանի մասին գրածն ինչու չենք հանում, պատճառն այն է, որ դուք նրան դեռ չեք անում այն ռևերանսները, որ անում եք Օրմանյանին, իսկ մեզ իզուր եք հիշեցնում այն կարծիքը, որովհետև մենք նրա անունով չենք երդվում և մեզ համար պարտավորական չեն նրա կարծիքները։ Բայց մի խնդիր։ Վեճն իր կարգին, կվիճենք, կարող եք և մնալ անհամաձայն և գալ համաձայնության մեզ հետ, միայն թե եթե հնարավոր է, ձեռք վեր առեք Հ. Ա ռտքելյանական ոճից։ Խոսեցեք ինտելիգենտ մարդուն, վայել ոճով։ Դուք ուզում եք հայհոյանքը ուժի տեղ անցկացնեք։

Ամոթ է և սխալ։

Թիֆլիսի հայ վաճառականների մի մասը դարձել է կամ համարվում է օրմանյանական։ Աա մի շատ տարօրինակ երեվույթ է, և շատերր հետաքրքրվում են, ուզում են իմանան սրա պատճառը, մինչդեռ պատճառը շատ է ակներև։ Մանթաշյանը վաճառականական աշխարհքի վեհափառն էր, նրա կանտորը՝ վեհարան, իսկ այնտեղ բազմած են Ս. Ձերքեզյան