տեղեկությունը, թե Օրմանյան եպիսկոպոսին Պոլսի կրոնական ժողովը հանել է ոչ թե կաթողիկոսական ընտրելիների ցանկից, այլ պատրիարքական։ Այ, աոանձին հոդվածի նյութ «Մշակի» համար։ Ուղում է օգտվել մի հասարակ պատահական գրչի սխալից։ է՜հ, թող լինի ոչ թե պատրիարքական ընտրելիների ցանկից հանած, այլ թեկուզ վա֊ նահայրերի։ Ավելի վատ։ Նա, ով իրավունք չունի պատրիարք լինելու, ավելի ևս իրավունք չունի կաթողիկոս լինելու։
18.<ՏԽՐԱՀՌՉԱԿ Հ. ԱՌԱՔԵԷՅԱՆԸ..>
Տխրահռչակ Հ. Առաքելյանը Պոլսից գրել էր «Մշակին», թե Իզմիրլյան կաթողիկոսի ընտրության ժամանակ պատ֊ րիարքարանը պանդուխտների փողից 24,000 ռ. տվել է պատգամավորներին ճանապարհածախք էջմիածին գալու։ Իբրև թե իրեն այսպես էր ասել Դուրյան արքեպիսկոպոսը։
Այս լուրի վրա Հ. Առաքելյանին միացան և «Հովիտի» հայտնի աշխատակիցներն ու ամեն տեսակ նախատական նախադասությունների մեջ հոլովեցին Դուրյանի և Իզմիրլյանի անունները մինչև այն անպատկառ հայտարարությունը, թե Իզմիրլյանը այդ 24,000 ռուբլին պանդուխտների գանձարանից կաշառք է տվել պատգամավորներին, որ գան էջմիածին իրեն ընտրեն կաթողիկոս։
Մենք սակայն կասկածանքով վերաբերվեցինք այս լուրին։ ճիշտ է, մեջը կար Դուրյան սրբազանի անունը, որ նա է ասել, բայց կար և Հ. Առտքելյանի անունը։ Ուստի մենք ձեռնպահ մնացինք և միայն այսքանն ասինք, թե գործի մեջ մխիթարականն այն է, որ Հ. Առաքելյանն է ասում, հետևաբար շատ հեշտ կարող է սուտ լինել։ Այժմ ստացանք Պոլսի թերթերը, որոնք հայտնում են, թե այդ հարցը հարուցվել է Ազգային ժողովում, բացատրություններից պարզվել է, որ Հ. Առաքելյանը լսածը մեծացրել է ուղիղ տասն