Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/505

Այս էջը հաստատված է

անգամ, և ինչպես Նպաստից հանձնաժողովի անդամ պ. Տերունյանը ցույց է տալիս, հայրապետական ընտրության առթիվ ծախսված է 250 ոսկի։ Սակայն ավելի լավ կպարզվեր թեկուզ այդ 250 ոսկու պատմությունը և այն գանձարանի բնավորությունն ու նպատակը , որից առնված է այդ գումարը։ Այո, մեծ է 24,000 և 2,400֊ի տարբերությունը, բայց շատ կարևոր է իմանալ, թե որտեղի՛ց և ի՛նչ իրավունքով է ծախսված այդ 2,400 ռուբլին։ Այս էյ պետք է բացատրել, որ ոչ մի կասկածի տեղիք չմնա։

Գեղեցիկ է և Ազգային ժողովի այն միաձայն որոշումը, որ նա կայացրել է Ղարաբաղից ղրկած հանրագրի վերաբերությամբ։ Այդ հանրագիրը, որ ղրկել են ոմանք օրմանյանականներ, Խրիմյան ու Իզմիրլյան կաթողիկոսների ընտրությունը ակնարկելով, ասում Է՝ սրանից առաջ եղան երկու «ձախորդ րնտրություններ»։ Եվ գրված Է այնպիսի անպատ֊ շաճ ոճով, որ Ազգային ժողովր որոշել Է միաձայն մերժել և իր ցավը արձանագրել։ Եվ մենք շատ ուրախ ենք Ազգային ժողովի այս ազնիվ ցավի համար։ Ուրախ ենք, որ նա, Ազգային ժողովը, լավ Է հասկանում իրենից հեռու կատարված մեքենայությունները և թույլ չի տալիս օրմանյանականներին իրենց կուռքը կանգ֊ նեցնելու համար պատվանդան շինեն Խրիմյանի ու Իզմրլյյանի նվիրական գերեզմանները։

19. <«ՄՇԱԿԸ» ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿԻՑ»>

«Մշակը»Պոլսի «Ժամանակից» տեղեկություն հանելով, թե Նիկոմիդիայի առաջնորդին Տեղակալը չորս անուն Է ուղարկել, ինքն Էլ իր կողմից ավելացնում Է, թե այս դեպքըն Էլ ապացուցանում Է, որ Մանկունուն ուղարկված ցանկըն Էլ Էջմիածնից է գնացել։ Էջմիածնից է գնացել, թե չէ, այդ էլ թող էջմիածինն ասի, բայց այդ թերթը ոչ միայն չի խոստովանում, թե ինքը սխալվել է կամ սուտ է ասել՝ գրելով, թե «Հորիզոնի» խմբագրությունն է ղրկել, այլ մինչև