Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ. մենք այդ բանի համար ուրախ պիտի լինինք։ Բայց այստեղ մի հանգամանք կա, որ մենք չպետք է աչքաթող անենք, և եթե այդ աչքի առաջ ունենանք, կտեսնենք, որ կաթողիկոսական ընտրության վերջին աստիճանում տեղի ունեցող քվեարկությունը գաղտնի պահանջելը ընտրական սկղբունքից չի բխում և որոշ միտումների արգասիք է: Այդ այդպես յենելով, հառաջադեմ համարվող մամուլը այդպիսի պահանջ չի անիլ։ Ինչպես հայտնի է, կաթողիկոսական րնտրությունը կատարվում է ո՛չ ուղղակի ձևով, այլ եռաստիճան, նույնիսկ քառաստիճան ընտրական սիստեմով։ Քաղաքներում եկեղեցիների ծխականներն ընտրում են պատվիրակներ, այս պատվիրակներն իրենց հերթին պատգամավորներ են ընտրում, իսկ այս վերջինները միայն մասնակցում են կաթողիկոսի ընտրությանը։
Գավառական շրջաններում ծխականներն էլ չեն ընտրում պատվիրակներ, այլ սրանց ներկայացուցիչները։ Այսպիսով ստացվում է չորս աստիճան։ Արդ՝ ընտրական սիստեմներից խոսողը և ընտրության այս կամ այն ձևը պաշտպանողը ի՞նչ սկզբունք պիտի աչքի առաջ ունենա։ Ամենից առաջ մեզ պիտի ղեկավարե այն տեսակետը, թե ժողովըրդին, որ անմիջական կերպով չէ մասնակցում կաթողիկոսի ընտրությանը, ինչպե՞ս հնարավորություն տալ իր ցանկացած թեկնածվին անցկացնել: Եթե նա ինքը կարողանար քվեներ գցել կաթողիկոս ընտրող տուփը կամ գոնե իր ընտրած պատվիրակների միջոցով այդ աներ, հապա հասկանալի կլիներ, որ ընտրության միակ լավ ու հաոաջադիմական եղանակը գաղտնի ընտրությունն է։
Բայց ահա ժողովուրդն ընտրում է պատվիրակներ, սրանք էլ՝ պատգամավոր, և հանկարծ այդ պատգամավորը ժողովրդի աչքի առաջ ունեցած թեկնածվին սև քվե է տաքիս և ընտրում է նրա մերժած անձնավորությանը: ԺողովոԼրդը ինչպե՞ս վերահասու լինի այս կեղծիքին. և պատգամավորը, եթե որոշ միտումներով ղեկավարվող մարդ է