վրացի ընթերցողին։ Օրինակ՝ վերջերս «Սախալխո գազեթին» ասել է, թե «Հորիզոնը» քաղաքային ընտրությունների վե֊ րաբերմամբ շովինիստական հայացք ունի։ Այս նշանակում է, որ վրաց թերթի հարգելի խմբագրությունը ամենևին չի կարդացել «Հորիզոնի» և ոչ մի համարում այս հարցին նվիրված հոդվածները։
Նա չի կարդացել մեր առաջնորդողները Թելավի ընտրոությունների մասին։ Նա չի կարդացել մեր մի շարք խմբագրականները Բաքվի անցյալ տարվա ընտրությունների առթիվ, և վերջապես նա ծանոթ չէ Թիֆլիս ընտրություններին նվիրված մեր հոդվածների երկար շարանի հետ։
Մի հոդված են գրել, թե «Հորիզոնը» շովինիստական դիրք է բռնել, և «Սախալխո գազեթի» խմբագիրն էլ վերցրել ու տպել է: Այստեղ նա միտումների մեջ չի կարող մեղադըրվել, նրա հանցանքը անազնվության մեջ չէ. ո՛չ։ Մենք մեր հարևան թերթերի ղեկավարներին ոչ անազնվության և ոչ էլ միտումնավորության մեջ չենք մեղադրում։
Սրանց հանցանքը անփութությունն է ու անտարբերությունը դեպի հարևան ազգի մտավորական վիճակը:
Ինչո՞ւ, եթե հայ թերթը վրացագետ հայ թարգմանիչ կունենա, նույնպիսի մի հայագետ վրացի չպիտի ունենա իր թերթի համար վրաց խմբագրատունը։ Ինչո՞ւ հայ թերթի «վրացագետ» աշխատակիցը այնքան եռանդուն կլինի, որ ոչ միայն իր տղաների ու իր մտքի գոհարները կհրամցնե վրացի ընթերցողին, այլև իր վրացերեն գրած հոդվածները կտպե հայ թերթի մեջ իբրև վրաց ժուռնալիստի կարծիք հայ մամուլի մասին, իսկ վրաց թերթը չպիտի ունենա գոնե մի հասարակ թարգմանիչ՝ հայ թերթերի առաջնորդողները թարգմանելու կամ լավ բովանդակությունը տալու համար։ Ուրիշ կերպ հնար չկա գրական չարչիների դեմ կռվելու համար, պիտի վրաց մամուլը ունենա իր վրացի հայագետը, որ կարողանա և իսկական գաղափար կազմել հարևան մամուլի օրգանների մասին և իրականությունը երևան բերել այդ մոտիկ, բայց իրեն միշտ անծանոթ ու անհայտ շրջանից։