Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/514

Այս էջը հաստատված է

«Մշակի» խմբագրության ռեպորտյորին չէր ուղարկել մուտքի տոմսակ, իսկ մյուս խմբագրությունները ազատ մուտք ունեին նրա երեկույթներին և միայն վերջերս տվեց նրան տոմսակ, նա էլ վերջերս սկսեց հաշիվ տպել։

Վերջապես գալով ընկերության հայտարարությունների և գրությունների չտպելուն, ասում է. «Վերջերս, երբ «Մշակի» խմբա գրությունը նկատեց, որ ընկերությունը ուրիշ թերթերի ուղարկում է փողով հայտարարություն, իսկ իրեն՝ ձրի տպելու լուր, խմբագրությունը այնուհետև մերժեց տպել այդ լոլրերը» («Մշակ», 1914,№ 43),

Այսպես Է հավատացնում «Մշակ» լրագիրը իր ընթերցողներին, սակայն տեսնենք՝ ինչ են ասում նույնիսկ նույն «Մշակից» հանած փաստերը։

Որպեսզի ընթերցողի համար անհերքելի պարզ լինի, թե ճշմարիտ չէ խոսում «Մշակի» խմբագրությունը, թե տառի ու տիպի տոնից չէ փոխվել նրա վերաբերմունքը դեպի ընկերությունը և ոչ էլ այն պատճառով, որ ընկերությունը հատուկ երեկույթ չէ նվիրել այդ տոնին, այլ եղել է ուղղակի պարզ թշնամություն և ընկերության սկզբնավորությունից ի վեր, դրա համար վարչությունս բաց կթողնի և՛ 1913 տոնական թվականը, և՛ ներկա 1914 թվականը, կառնի միմայն 1912 թվականի վերջին 212 ամիսը, երբ նոր էր բացվել Հայ գրողների ընկերությունը, և երբ տակավին «Մշակը» չդիտեր էլ՝ տոնին նվիրված հատուկ երեկույթ է լինելու թե չէ։

Ընդհանուր հրավերով Հայ գրողների ընկերության առաջին ընդհանուր ժոդովը կայացել է 1912 թ. հոկտեմբերի 10-ին և հենց առաջին ժողովի մասին տեղեկություն տալով նույն ամսի 13-ին, «Մշակը» հայտարարել է, թե «Մշակի», «Աղբյուր֊Տարազի», «Հովիտի» և «Խաթաբալայի» խրմբագիրներից ու աշխատակիցներից ոչ ոք չէր մասնակցում այս ժողովին։ («Մշակ», 1912, № 227, «Մի նոր ընկերություն»)։

Ապա թե նույն հոկտեմբերի 18֊ին լույս է տեսնում այդ միևնույն առաջին ժողովի մասին մի հոդված, որի տակ