Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/524

Այս էջը հաստատված է

Ես սիրում եմ նրանց, որոնք հայտնվում են որպես ծանր կաթիլներ, ջոկ֊ջոկ ընկնում են մթին ամպերից, որոնք կախված են մարդկանց գլխավերևը, նրանք ավետում են, որ շանթը մոտենում է, և կորչում են որպես կարապետներ:

‹Էջ› 14. Ի՞նչ բան է սերը, ի՞նչ բան է ստեղծագործությունը, ի՞նչ բան է տենչը, ի՞նչ բան է աստղը—հարցնում է ժամանակակից (последний) մարդը և անմիտ կերպով աչքերը ճպճպացնում։

Երկիրը դարձել է պստլիկ (крошечной) և նրա վրա թռչկոտում է ժամանակակից (последний) մարդը՝ ամեն բան մանրացնելով։ Նրա ցեղն անջնջելի է, ինչպես հողի լվի պես…

Երբեմն մի փոքր թույն, այդ ախորժելի երազներ է հարոլցանում, իսկ վերջը որքան կարելի է շատ թույն֊հանգիստ [ախորժելի քաղցր ] մեռնելու համար։

<էջ> 21. Լույսն է վառվել (загорелся) իմ մեշ. Զրադաշտը խոսում է իր հետնորդներին, ոչ թե ժողովրդին։ Զրադաշտը ոչ հովիվ է լինելու և ոչ՝ շուն հոտի համար։ Ես եկել եմ հոտից շատերին գրավելու։ Կբարկանան ինձ վրա հոտն ու ժողովուրդը. Զրադաշտին ավազակ կանվանեն հովիվները։

<էջ> 24. Ի՞նչ կա ծանր, այսպես է հարցնում տոկուն հոգին և, ինչպես ուղտ ծունկ է չոքում, [և ուզում է] որ լավ բեռնավորվի։

…ամեն դժվար բան իր վրա է առնում համբերատար, տոկուն հոգին, և ինչպես բարձած ուղտ, որ շտապում է անապատը-նա էլ շտապով մտնում է իր անապատը։

<էշ> 28. Ես չեմ ուզում ոչ ավելորդ պատիվներ և ոչ մեծ հարստություն, երկուսն էլ [ փչացնում են] վնասակար են փայծաղի համար։ Սակայն չի կարելի [հանգիստ]