Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/529

Այս էջը հաստատված է

Ամեն մտածված կամ ասված խոսք, կամ նախադասություն լեզվական փասա է. իսկ եթե բանաստեղծական բնավորություն ունի — լեզվի գեղարվեստական փաստն է։ (Լեզուն գործ է, աշխատանք է)։

էս փաստի և «իսկական» բանաստեղծական արտադրության տարբերությունը — վերջիվերջո քանակական է [և ոչ թե որակականվ։ Բանաստեղծը ավելի շատ է տալիս, քան մենք (և ավելի վառ ու պայծառ). տարբերությունը էականությանը չի վերաբերում:

Երբ մենք ասում ենք, թե էսինչ գրվածքում էսինչ մարդու պատկերը՝ գրական պատկեր է (և ոչ նկարչական կամ արձանագործական (скульп<турный>) ։ Մենք դրանով մենակ «նյութը> չենք որոշում, որիզ կառուցված է նրա «արտաքին ձևը», այլև նրա էությունը, իբրև մտքի գեղարվեստական պրոցեսի էությունը։ Նա [ոչ միայն] լեզվի նյութից կազմած, շինած շենքս չի, այլ ամենից առաջ ստեղծածը, լեզու խոսքի մտքի ուժով, այսինքն՝ լեզվի ուժով, շնորհիվ։ Նա ուղղակի խոսք է, միայն թե շատ մեծ ու բարդ, որի ստեղծելու համար հարկավոր պետք է եղել ահագին գեղարվեստական ջանք։


(стр. 222)

Կուլտուրական զարգացման որոշ աստիճանի վրա մշակվում է մի հասարակական֊Հոգեբանական երևույթ, որ հայտնփ է ազգայնություն կամ անձի ագային-հոգերանական կերպար։

էս երևույթի առաջ գալուց հետո ժողովրդի բանաստեղծությունը դադարում է լինելուց էն, ինչ որ էր առաջ. նրա բնությունը էականապես փոխվում է։

էս տեսակետից կարելի է բանաստեղծության հետևյալ բաժանումը, կարգավորումն առաջարկել.