Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/530

Այս էջը հաստատված է

1) նախազգային բանաստեղծություն (սրա օրինակը—վայրենիների բանաստեղծությունը)։

2) Անցողական պոեզիա, որոնց հատուկ են նշանները առաջ եկող, բայց դեռ չհաստատված ազգայնություն (օրինակ էպիկ և լիրիկ գործերում էսպես ասած «ժողովրդական» բանաստեղծություն)։

և

3) Ազգային բանաստեղծություն օրինակ՝ Հոմերոս, էսքիլես, Դանտե, Շեքսպիր, Գյոթե, Շիլլեր, Պուշկին, Հյուգո և այլն—մի խոսքով բոլոր «ոչ ժոզովըրդական», այլ արվեստական բանաստեղծությունը, որը կրում է ազգային և միաժամանակ անհատական ստեղծագործության կնիքը։

Առաջին կարգի բանաստեղծությունը միշտ և ամեն տեղ բնորոշվում է նրանով, որ նրա և լեզվի բաժանման սահմանագիծը հազիվ է նկատելի, երբեմն իսկի չի էլ նկատվում, և էն հայացքը, թե բանաստեղծությունը լեզվական փաստ է, հենց էստեղ գտնում է ակներև հաստատությունը, բայց և դրա հետ էս հնագույն ստեղծագործություններին հատուկ է և էն, որ անարգել կարող են թարգմանվել ամեն լեզվով: նրանք չունեն էն, էսպես ասած, արյան կապվածությունը, արենակցությունը իրենց ստեղծող ժողովրդի լեզվի հետ, ինչ կապվածությունով, որ [վառ ու պայծառ] սեղմ ու սերտ կապված են լինում զարգացման բարձր աստիճանի վրա գտնվող բանաստեղծությունները։

Երկրորդ կարգի բանաստեղծությունները, որ մենք «անցողական» անվանեցինք, Հաճախ առնում են էն տեսակ բնություն, ասես թե լեզվական փաստ են արդեն, սակայն դրա հետ միաժամանակ էնպես գծեր են երևան Հանում, որոնք Հետազոտողին [վրա] նկատել են տալիս մի բան, որ դուրս է գալիս լեզվի շրջանակից, նրանից վերև է [Թռչում] սլանում, մի երևույթ, որ ավելի բարդ է, քան լեզուն, որ Հանդիսանում է էդ բանաստեղծության օրգանը,