Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/542

Այս էջը հաստատված է

Այդ քաղվածքներն, անշուշտ, դասախոսի համար հիմք են ծառայել համապատասխան պարզաբանումների և ընդհանրացումների համար։

գ) 50—60-ական թվականների հայ բանաստեղծության ամենանշանավոր դեմքերի՝ Ռ. Պատկանյանի, Մ. Նալբանդյանի, Ս. Շահազիզի, Մ. Պեշիկթաշլյանի և Պ. Դուրյանի կենսագրության սեղմ ուրվագիծը, որը կապվում Է նրանց ստեղծագործության առանձնահատկությունների հետ։

դ) Ծրագրային նշումներ և փաստեր, որոնք պատկերացում են տալիս դասախոսի առաջադրած հարցերի և նրա մտքի զարգացման ուղղության մասին։

Ալս բոլոր շերտերի միջով անցնող առանցքային գաղափարը գրականության և կյանքի անխզելի կապի միտքն Է, որն առհասարակ Թումանյանի գեղագիտական հիմնական գաղափարներից մեկն Է: Դասախոսության սևագիր հատվածներից մեկի մեջ նա այդ հարցը համարել Է իր գլխավիր նպատակը «…Խոսում ենք հայոց կյանքի ու գրականության մասին. երկու նյութ, որոնք դեո չեն ուսումնասիրված, երկուսի մասին էլ հակասական և ծուռ ու սխալ տեղեկություններ, կարծիքներ կան ավելի շատ, բան պարզ ու բարեխիղճ ուսումնասիրություններ»։ Եվ Թումանյան-հետազոտողն ամենից առաջ ձգտում Է լրացնել այդ մեծ բացը, ցույց տալ, թե հայոց կյանքի բնորոշ՝ մեծ մասամբ դժբախտ՝ և ողբերգական հանգամանքներն ինչպես են ազդել ազդային բանաստեղծության ոգու և ուղղության վրա: Նրա տեսական ելակետն այն է, որ «շրջապատն ու կյանքն են տալիս բանաստեղծի տպավորող հոգուն գույներ, ձայներ, ձևեր, որոնք և կերպարանավորում են նրա ոգևորության գեղմունքը, սնուցանում և բնորոշում են նրա տաղանդը, դառնում են նրա տաղանդի առանձնահատկությունը։»

Զննելով նոր շրջանի հայ բանաստեղծության և ընդհանրապես գրական-հասարակական մտքի զարգացման ընթացքը, Թումանյանը, իբրև առաջնային խնդիր, առանձնացնում Է այն, թե գրողներն ինչպես են հասկացել ժողովրդին մերձենալու, նրա առաջադիմությանը նպաստելու գաղափարը։ Բանաստեղծների և հրապարակախոսների երկերից բերած բազմաթիվ քաղվածքների մեջ նա տեսնում Է ընդհանուր մի գիծ՝ հայրենիքի ողբերգական կացությունը համազգալու և փրկության ելք որոնելու ազնիվ մղում։ Բնորոշ Է այդ կապակցությամբ կատարված խորիմաաո ընդհանրացումներից մեկը. «Հառաչանք ահա հայոց բանաստեղծի քնարի ամենազորեղ ձայնը, նրա ոգևորության սև աղբյուրը»։ Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ Թումանյանի ստեղծագործության մեջ հառաչանք (հառաչք) բառի հաճախադեպ կիրառությունը պատահական չէր, այլ պայմանավորված էր այն համազգային բովանդակությամբ, որ դնում էր բանաստեղծը Խորհրդանիշի և բանալու արժեք ստացած այդ բառի մեջ։

Սակայն, այս ընդհանրությամբ հանդերձ, Թումանյանն արդեն դարավերջին իր նախորդ բանաստեղծների երկերում տեսնում էր որոշակի