Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/545

Այս էջը հաստատված է

անվանել է «գրական-պատմական ուսումնասիրություն»: Իրոք, իր բնույթով դա ամենից առաջ պատմագիտական աշխատություն Է, որը, սակայն, հիմնված Է գրական ստեղծագործության Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի և նրա պատմական հիմքերի քննության վրա։ Այսպիսով, մեր առջև պատմության և գրականագիտության յուրօրինակ միավորման մի հետաքրքիր նմուշ Է: Այդ են ակնարկում և՛ աշխատության՝ վերը բերված վերնագիրը, որը նրա ընդհանուր ծրագիր-սխեմայի վերտառությունն է՝ 1959 թ. տպագրության մեջ իրավացիորեն տրված ամբողջ ուսումնասիրությունը, և նրա առանձին մասերի վերնագրերը («Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և 1826 թ. ռուս-պարսկական պատերազմը», «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և ռուսաց զինվորական տարեգրությունը» և այլն)։

Ի՞նչը մղեց Թումանյանին այդքան ժամանակ և ուժ նվիրելու մի գործի, որն ուղղակիորեն շատ հեռու էր նրա բանաստեղծական կոչումից։ Արտաքին առիթը եղավ «Վերք Հայաստանի» վեպի աոաջին տպագրության 50-ամյակը, որը լրանում Էր 1908 թ.: Հայտնի Է, որ բանաստեղծը հատուկ հոդվածով առաջարկեց նշել հայոց նոր գրականության կեսդարյա հոբելյանը, որը «կունենա բարոյական ահագին նշանակություն», իսկ այս աշխատության գլուխներից մեկը ձոնեց այդ տարեդարձին («Վերք Հայաստանի»-ի 50-ամյակի առիթով նվեր Խաչատուր Աբովյանի հիշատակին»)։

Սակայն ավելի կարևոր Էին այս թեմայով զբաղվելու ազգային-քաղաքական ազդակները։ Թումանյանը ցավով Էր գիտում այն սառնությունը, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ սկսվել Էր XIX դարի վերջից և շարունակվում Էր արդեն շուրջ երեք տասնամյակ։ Հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան, որն սկսվել Էր դեռ Պետրոս Մեծի և Իսրայել Օրու ժամանակից, ենթարկվում Էր լուրջ փորձության, և դա չէր կարող չմտահոգել Թումանյանին։ Նա լավ էր հասկանում այդ երևույթի երկկողմանի պատճառները, մի կողմից «տաճկահայերը ռուսական հայերի ուշքն ու հայացքը գրավեցին դեպի Անգլիա», իսկ «մյուս կողմից՝ Կովկասում ռուսական պաշտոնավորներից ոմանց մեջ առաջ եկավ ու զարգացավ այն կասկածը դեպի հայերի անկեղծությունը ու հավատարիմությունը, որ հետզհետե հրեշավոր չափեր ընդունեց»։

Պետք էր վճռականորեն փոխել այդ անբնական և երկու ժողովուրդների համար էլ վնասակար հոգեբանական մթնոլորտը, վերականգնել փոխադարձ վստահությունը, «հավատ՛ն ու սերը երկուստեք», որ անցյալում եղել էին նրանց միջև։ Եվ ամփոփելով իր միտքը, Թումանյանը գրում է. «Այդ ամենը պարզելու և թյուրիմացությունը տեսնելու, պատմական սխալները, իրեն իսկական պատկերն ու ճշմարիտ անապատը գտնելու ամենալավ միջոցը նորանցյալ պատմության ու ներկա դրության ամենակողմանի ուսումնասիրությունն է»։ Ահա այդ նպատակով էլ Թումանյանն