Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/549

Այս էջը հաստատված է

որոշ հատվածներ բառացի քաղված են անտիպ աշխատության ձեռագրերից։

Ծրագրելով իր պատմագիտական գործը, Թումանյանն ուզում էր յուրովի մասնակցել այն մեծ խնդրի իրագործմանը, որի մասին նա նույն շրջանում ՝ 1912 թ. սկզբին գրած մի հոդվածում ասում էր. «Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությանը և այնպես պաշտպանի, որ նա ինքը, պատասխանի կանչվելիս, բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն» (ԵԼԺ - 6,356)։

Եվ ինչքա՜ն իմաստալից է, որ գիտական ուսումնասիրության համար Թումանյանն ընտրեց մեր պատմության մի այնպիսի բախտորոշ շրջան, որի ճշմարիտ լուսաբանությամբ կարելի էր և ավելի լավ ճանաչել ժողովրդի անցած ուղին, և ավելի վստահորեն քայլել ապագայի ճանապարհով։

4. «Սայաթ-Նովան — Դավիթ եպիսկոպոս»։ — Սայաթ-Նովային վերաբերող թումանյանական նյութերի շարքում այս աշխատանքն առանձնանում է իր հետազոտական բնույթով։ Այն շարադրվել է 1913 թ. և հիմք է ծառայել նույն թվականի դեկտեմբերի 5-ին գրողների ընկերությունում կարդացած զեկուցման համար, որը վերնագրված է եղել այսպես. «Սայաթ-Նովեն — Դավիթ եպիսկոպոս և առաջնորդ Հաղպատա թեմի»։ Պահպանված ինքնագրի և «Հորիզոն» թերթում տպագրված զեկուցման շարադրանքի հիման վրա Թումանյանի առաջ քաշած հիմնական դրույթը կարելի է ամփոփել այսպես։

Սայաթ-Նովան կրոնավոր ձեռնադրվելուց հետո կրել Է Դավիթ Վարդապետ, ապա Դավիթ եպիսկոպոս անունը, քառորդ դար ապրել Է Հաղպատի վանքում, եղել թեմի առաջնորդ, նա բազմիցս հիշատակվում Է Հայոց Ղուկաս կաթողիկոսի գրություններում, որը ցանկացել Է պաշտոնազրկել նրան զանազան անօրինական արարքների, հաճախակի իր նստավայրից բացակայելու համար։ Սակայն վրաց արքունիքի ի դեմս Հերակլ 2-րդի և Գեորգի թագաժառանգի ամեն կերպ պաշտպանել Է Դավիթ եպիսկոպոսին, որի ղեկավարած թեմը մտնում Էր վրաց պետության սահմանների մեջ։ 1895-ից այս կողմ, այսինքն՝ Սայաթ-Նովայի սպանության թվականից հետո Դավիթ եպիսկոպոսն այլևս չի հիշատակվում հոգևոր ատյանների գրություններում։

Այս վարկածը Թումանյանի գիտակցության մեջ ձևավորվել Է տարիների ընթացքում։ Համենայնդեպս իր զեկուցումից մոտ երեք տարի առաջ՝ 1911 թ. գարնանը տպագրած մի հոդվածում («Նաղաշ Հովնաթանը և նրա, Քուչակ նահապետի ու Սայաթ-Նովայի սերը») նա արդեն աներկմիտ կերպով գրում Էր. «Եվ Էս ամենից վերջը ահա Լոռու ձորերում,