Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/555

Այս էջը հաստատված է

էպոսի հերոսների սուրը ուղղված է «միմիայն բռնակալի դեմ և երբեք ժողովրդի», 4) ընտանիքի կամ օջախի սերն ու պաշտամունքը», 5) աշխատանքի և աշխարհաշինության գաղափարը: Այս գծերը «հաստատուն ու անփոփոխ են մնացել» հայկական էպոսի զարգացման բոլոր փուլերում։

Վերջապես, շատ լայն և ինքնատիպ է Թումանյանի ըմբռնումը էպոսի մեջ ազգային և համամարդկային գծերի միասնության մասին։ Մի կողմից տարբեր ազգային միջավայրում էպոսն «ընդունում է էս կամ էն ժողովրդի պատմության ու հոգեբանության առանձնահատուկ գծերը», դառնում է նրա ազգային-գիտակցության հարազատ ու նվիրական մի մասը։ Սակայն իր գաղափարներով և շատ ընդհանուր մոտիվներով, ինչպես նաև միջազգային փոխառումներով և ազդեցություններով էպոսը, ըստ Թումանյանի, «գերազանցորեն հանրամարդկային ստեղծագործություն է»։ Ահա այդ միտքը դիտական բանաձևի հրատակությամբ արտահայտող մի հատված, որը Թումանյանի էպոսագիտական ամենախոր դրույթներից է. «Հայկական էպոսն էլ թեև պատմական տարրեր ունի իր մեջը, թեև իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի մեծ մաքառումներն ու մեծ իդեալները, բայց ամենից առաջ նա մի հանրամարդկային ստեղծագործություն է, դյուցազնական ու սիմվոլիկ, մի հավաքական գործ, որի վրա աշխատել են ոչ միայն որոշ ազգի անհատները, այլև բոլոր ազգերը — իբրև անհատներ»։

«Հայկական էպոսի բառարանից» աշխատությունը Թումանյանի գիտական լայն հետաքրքրությունների և խորաթափանց մտքի ամենավառ օրինակներից է։ Նրա ստեղծումից հետո անցել են շատ տասնամյակներ, և հնարավոր է որ նրա այս կամ այն կոնկրետ հարցադրումը կամ փաստարկը այսօր արդեն հնացած լինեն, վերջապես՝ անհամոզիլ թվան։ Բայց գլխավորը գիտական մտքի հիմնական ուղղությունն է, ազգային էպոսի ըմբռնման և գնահատման ելակետն ու սկզբունքները, որոնք անվերապահորեն ճիշտ են և երբեք չպետք է մոռացվեն հայ էպոսագիտության պատմության մեջ։

Այսպիսով, իր գիտական ուսումնասիրություններում Թումանյանն առաջադրել է պատմաբանասիրական ծանրակշիռ խնդիրներ և հետազոտական աշխատանքով ձգտել է հասնել նրանց նոր ըմբռնման։ Դրանք միշտ այսպես կամ այնպես սերտորեն առնչվում են Թումանյանի գեղարվեստկան ստեղծագործության և գրական-հրապարակախոսական հոդվածների հետ՝ կազմելով միաձույլ ամբողջություն։

ԷԴ. ՋՐԲԱՇՅԱՆ