Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/556

Այս էջը հաստատված է

ԳՈՐԾՔ ՀԱՐԱՆՑ

(էջ 7)

Ինքնագիրը պահպանվում Է ԹԹ։ Թվագրված չէ։ Շարադրանքի սկզբում խոսելով Բարխուդարի մասին, նա նշում է, թե «…տապանագիրը ցույց է տալիս, որ նա հազիվ 70 տարվա վախճանված լինի, որովհետև յոթանասուն տարեկան մարդիկ վկայում են, որ նորան չեն տեսել…», ապա որպես հավաստում այս մտքի, նույն էջի ներքևում հաշվարկել է՝ 1887-ից հանելով 1819 (Բարխուդարի մահվան մոտավոր տարեթիվը)։ Հետևաբար, ինքնագիրը վերաբերում է նրա պատանության շրջանին՝ 1887 թ., երբ նա 18 տարեկան էր (տե՛ս Ա. Իննիկյան, էջ 19, 20)։

Ինքնագրի ուսումնասիրությունը հավաստում է, որ այն դեռևս մշակվելու էր, լրացվելու, իսկ որոշ փաստեր՝ ճշտվելու։ Մի մասը գրված է թանաքով, մյուս մասը՝ մատիտով, սևագիր, հաճախ դժվարընթեռնելի ձեռագրով։ Երբեմն մի քանի էջ դատարկ է թողել՝ հետագայում լրացնելու համար։

Ինքնագիրը բաժանված է աոանձին ենթագլուխների: Սկզբում բանաստեղծը իրեն հայտնի փաստերի հիման վրա շարադրում է նախնիների կենսագրությունը. Բարխուդաար, Սուլեյման կամ Սարգիս (Բարխուդարի որդին կամ եղբայրը), Մեհրաբ (Բարխուդարի անդրանիկ որդին), Գոգի-Գորդի կամ Գևորգ (Բարխուդարի երկրորդ որդին), Հովակիմ (Մեհրաբի մեծ որդին) և Աբրահամ (Հովակիմի կրտսեր եղբայրը)։

Սրան հաջորդում են «Տերսանց հատկություններից մի քանիսը», «Թումանյան տան անկման գլխավոր պատճառներից մի քանիսը», «Տերսանց մականունները» գլուխները, ապա Թումանյանի ձեռքով կազմած տոհմի ճյուղադրությունը։

Տպագրվում է առաջին անգամ։

ԹԹ-ում պահպանվում են տոհմադրությանը, տարբեր անձանց վերաբերող գրառումներ, որ ներկայացված են հերթական բաժնում։

Թումանյան տան տոհմագրությունը վաղուց ի վեր զբաղեցրել է բանաստեղծին, և նա դեռ պատանի հասակից ձեռնարկել է գրառելու իր նախնիների կենսագրությունը: Այս հարցում նրան օգնել են պահպանված տոհմական ավանդությունները, ծերունիների հիշողությունները,