Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/557

Այս էջը հաստատված է

պատմական հուշարձանները, պատմական, բանասիրական, աղբյուրագիտական ու այս խնդրին վերաբերող վավերաթղթերը։

Բանաստեղծը պարզել է, որ Թումանյանները սերում են X—XI դարերում Տարոնից Լոռի գաղթած Մամիկոնյանների տան մի ճյուղից (այս մասին տե՛ս Զաքարեայ Սարկաւագի պատմագրութիւն, հ. II, 1870, Վաղարշապատ, էջ 95-98, Լեո Հայոց պատմություն, Հ. II, 1947, էջ 631, 632. Սմբ. Տեր-Ավետիսյան, Հովհաննես Թումանյանի տոհմը, «Մշակ», 1919, № 49, Հակոբ Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, Հ. III, 1952, էջ 160, Ա. Ինհիկյան, Հովհաննես Թումանյան, 1969 և այլն):

Տոհմագրական տեղեկությունները Թումանյանն սկսում է ապուպապի հորից՝ տոհմի նահապետ Բարխուդարից (ծնողներն են Թուման և Գյոգչա կամ Գո-գչակ), հանգամանորեն կանգ է առնում նրա, ապա որդու՝ Մեհրաբի և վերջինիս ժառանգ՝ Հովակիմի կենսագրական տվյալների վրա։

Այստեղ հիշատակված են Թումանյանների բոլոր տոհմանունները, իրենց բացատրություններով՝ Սուլեյմանանք, Մեհրապանք, Յողբաշոնք, Ղուդղունի ազգ, Լուսավորչի ազգ, Տերսանք (Տերսանց, ինչպես նաև Թումանյանների տոհմանվանման ծագման, դրան վերաբերող փաստերի և հիշատակությունների մասին մանրամասն տե՛ս Ա. Ին6իկյան, էջ 20—25)։

1 ԹԹ պահպանվում է Թումանյանների տոհմացուցակը, որ կազմել է Ավ. Իսահակյանը։ Համաձայն այս փաստաթղթի՝ Բարխուդարի ծննդյան թվականն է 1770-ը։

2 Ավ. Իսահակյանի կազմած տոհմացուցակում Մեհրաբի ծննդյան թվականը նշված է 1740-ը։ Իր կազմած ճյուղագրության մեջ Թումանյանը նշել է, որ Մեհրաբն ապրել է 120 տարի։ Ուրեմն նրա մահվան թվականն է՝ 1860:

3 Խ. Աբովյանը, «Վերք Հայաստանի» վեպում պատմելով Հովակիմի մասին, մանրամասն նկարագրում է նաև նրա հարյուրամյա հորը՝ Մեհրաբին, որը «…քսան տարեկանի պես ձիու վրա նստում, ասպարը քցում, ու սարերում, ձորերում, չադրի տակին, պարզիկա գիշերը՝ որդվոցը իրան արած քաջությունները, լոռըցոնց տղամարդությունը, հին-հին բաներից, յաղդուց, թուրքից, հազար բաներ պատմում ու նրանց էլ ասում, որ քնած վախտին էլ թուրը ու թվանքը բարձի տակին, որը գերեզմանումը՝ թուրը յա կողքին քաշ, յա պատանի հետ պետք է հողը տարած՝ որ անբան քարն էլ իմանա, թե ո՛վ ա իրան տակին թաղած» (տե՛ս Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, Հ. 3, 1948, էջ 273)։

«Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը նույնպես ներկայացրել է Մեհրաբի կերպարը (տե՛ս ԱՀ Հ.5, էջ 16-26)։

4 Օվագիմ, աղա-Օվագիմ Յուզբաշի (հիշատակվում է նաև «Ինքնակենսագրական գրառումներում»), աչքի է ընկել իր քաջագործություններով ու սխրագործություններով՝ հատկապես 1826 — 27 թթ. ոուս-պարսկական պատերազմի ժամանակ,