Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/559

Այս էջը հաստատված է

ներկայացուցիչները։ Նրանց հետ պարապում էին արդեն հայտնի մտավորական գործիչներ, ինչպես՝ Ստ. Մալխասյանը, Ավ. Արասխանյանը, Նիկ. Աղբալյանը, Դ. Դեմիրճյանը, Արշ. Զուրաբյանը, Ստ. Շահումյանը։ Ընկերության գործուն մասնակիցն էր նաև Հովհ. Թումանյանը, որ պարապում էր հայոց գրականություն։

Ժամանակակիցների վկայությամբ Թումանյանի դասախոսությունները շատ հետաքրքիր էին. դրանք ազատ զրույցներ էին, որ ունկնդիրները լսում էին մեծ ուշադրությամբ։ Բանաստեղծը քննում էր հայ նոր գրականության անցած պատմական ընթացքը, գնահատում և ճշտում նախորդների ձեռքբերումները և նշում այն ճիշտ ուղին, որով պետք է ընթանա այն հետագայում (այս մասին տե՛ս Մարգար Ավետիսյանի հուշերը. ԹԺՀ, էջ 171—174)։

Դասախոսություններն ամբողջությամբ չեն պահպանվել, սակայն մնացել են գառումներ, նշումներ, զանազան նյութեր, համառոտագրություններ, սևագիր և անավարտ հատվածներ, որոնց հիման վրա նա գրել է այս ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության սկզբնական հատվածը (մինչև «Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել») բանաստեղծը ժամանակին ներկայացրել է «Տարազ» շաբաթաթերթին՝ հավանաբար մտադրություն ունենալով հրապարակել այն ամբողջությամբ, սակայն կովկասյան գրաքննության կոմիտեն արգելել է դրա տպագրությունը։ Տպարանական փորձանմուշը գտնվում է վրացական պետական կենտրոնական արխիվում (ֆ N 114 (480), դ. 1511, էջ 3)։ Նույն հատվածը՝ «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները (Խ. Աբովյանի հիշատակին)» վերնագրով առաջին անգամ տպագրվել է Եժ IV, էջ 61 — 63:

Եժ VI-ում (էջ 89 —108) տպագրվել են այս ուսումնասիրությանը վերաբերող հատվածներ՝ «<Կյանք և գրականություն» խմբագրական խորագրով։

ԳԱԹ Թֆ պահվում են նաև սևագիր գրառումներ, նշումներ, համառոտագրություններ, որ ներկայացվում են հիմնական բնագրի հետ։

Բնագիրր կազմելիս նկատի ենք ունեցել ՈԻՀ2-ի կառուցվածքը։

Բոլոր մեջբերումները համեմատված են սկզբնաղբյուրների հետ և ճշտված։ Եթե մեջբերում կատարելիս Թումանյանը սխալվել է, ճշտված է և համապատասխան ծանոթագրության մեջ նշված, թե ինչպես է գրված եղել նրա մոտ։

Բնագրում հեղինակի ջնջած տողերը, բառերը, եթե դրանք հետո չեն կրկնվում, վերականգնված են քառակուսի փակագծերում կամ որպես տարբերակ տարված են տողատակ՝ համապատասխան համարանիշով։

1 «Հլուսիսափայլի» նշված բնաբանը գրել է Ստ. Նազարյանը,

2 Տե՛ս «Վերք Հայաստանի», Մ. 1897, էջ VIII։