Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/57

Այս էջը հաստատված է

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գըտնել աղբերքն համայր ,
Ցամքել ծաղիկ հասակի մեջ.
Ո՜հ,չէ՛ այնչափ ցավ ինձ համար;

Ջերմ համբույրով մը դեռ չա՛յրած՝
Սա ցուրտ ճակատըս դալկահար՝
Հանդչեցունել հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չըգրկած էակ փունջ մը
Ժըպտե,գեղե,հուրե շաղյալ՝
Գըրկել սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար;

Քաղցր երազով մ՚հըղի մըրափ մը
Չանդորրած գլուխըս մըորկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ,չէ՛ այնչափ ցավ ինձ համար;

Հագնիլ հյուղին մուր-անունը,
Ծրծե′լ նորա մրուր-օդն հար,
Միշտ ցավի՚լը միանգամայն,
Ո՜հ,չէ՛ այնչափ ցավ ինձ համար;

Հեք մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թշվառ.
Չօգնած անոր՝ մեռնի՜լ աննշան.
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար;

(Պ. Դուրյան, Իմ ցավր, 57)87*,

Ի՞նչ կասեք։ Բանաստեղծն ասում է՝ սուրբ տենչերով ծարաված՝ բոլոր աղբյուրները եթե ցամաք գտնեմ՝ այդ ցավ

  • Պետրոս Դույան, Տաղք, Կ. Պոլիս, 1893 թ.։ <Ե.Հ.>;