Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/573

Այս էջը հաստատված է

«Գաղափարներն են կարգավորում աշխարհը. քրիստոնեությունը կրոնների իշխանությունը (մինչև սոցիալիզմը գալը)»։

15 Այս պարբերության կողքին կան հետևյալ նշումները.

«1) Խորենացի, գիրք 3
պատճեն թղթոյն հայոց և թուղթ Կոստաանտինայ.
2) Ս. Սահակը — ծէ. և այլն.
Եղիշե — դիմումն Բյուզանդիային
Չամչ‹յան›2.54
Հովհ<աննես> կաթուղիկոսի և Աշոտ Երկաթի դիմումն. X. 920 թվին
Չամչ<յան>-2. 778
(Լաստ<իվերտցի> Չամչ<յան> Բ. 984) Գ. 207 այսպես մինչև դժբախտ Լևոնը»։

16 Ինքնագրում նշված է՝ 18…: Նախորդ հրատարակության մեջ՝ 1799. սխալ է, պետք է մնա 18<00> (տե՛ս հաջորդ՝ № 16 ծանոթադրությունը)։

17 Տե՛ս В. Потто, Утверждение русского владычестве на Кавказе, т. I, Тифлис, 1901, стр. 6. Այստեղ գրված է. Люди Гулякова, по повелению императора Павла, прибыл в Тифлис

23-го сентября 1800 г». Թերևս Թումանյան նկատի ունի այս փաստը, քանի որ իր հաջորդ նախադասության մեջ ասում է. «Իսկ հետևյալ՝ 1801 թվին… և այլն»;

18 1801 թ. սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I թագավորը հրովարտակ արձակեց վրաց ժողովրդին, որի մասին հայտարարվեց 1802 թ. ապրիլի

12-ին (տե՛ս «Утверждение русского владычества на Канкезе:>, под редакией генерал-майора В. Потто, т. I, 1901, стр. 25—39):

19 նույն տեղում, էջ 34—36։

20 Քառատողը Մ. Լերմոնտովի «Спор» բանաստեղծությունից է. (տե՛ս Иллюстрированное полное собрании сочинении М. Ю. .Лертова, т. III.М.1914,(էջ 102)

21 Հավանորեն Թումանյանը նկատի ունի Կ. Եզյանի հայտնի աշխատությունը (Эзов Г. А. «Сношение Петра Велико... народом» СПб, 1893 г.), որտեղ ամփոփված դիմումներում, ճիշտ է, բառացի չկա «էլ շունչ չմնաց, ձեզ ենք սպասում» արտահայտությունը, սակայն մի քանի դիմումներից որոշ տեղեր հիշեցնում են վերջինս (տե՛ս 1723 1. (XI, 1724 18) X, 1725 10 (III, 1725 25) VII և այլ դիմումներ, օրինակ՝ «…մեք ծառայք քոյանտէր և անգլուխ գոլով մեծի նեղութեան մեջ սպասեմք և ակն ունիմք ճանապարհի քում յամենայն ժամ…» (1723 1 (XI)։ Թերև:– Թումանյանը նկատի է ունեցել բովանդակությունը։

22 Այստեղ մատիտով արված է հետնյալ նշումը. «Լոռի Кавк. сб. 22» < հատոր և հատորի էջը>։ Խոսքը Մ. Կոցեբուի ուսումնասիրության