Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/574

Այս էջը հաստատված է

մասին է, որտեղ հեղինակը նկարագրում է Լոռվա բնությունը, աշխարհագրական դիրքը, հարստությունները, մանրամասն խոսում է նրա բնակչության, պատմական անցյալի և այլ հարցերի մասին։

23 Ինքնագրում՝ 76 — 78։

24 Նկատի ունի «Кавказский сборник», հատոր 4։

25 «Փիանդաղ» բառի փոխարեն, որ նշանակում է գորգ «Վերք Հայաստանիի» 1858, 1897, 1908 թվականների հրատարակություններում սխալմամբ տպված է՝ «քիանդազ»։ Թումանյանն ունենալով վեպի ձեռագիր օրինակը ճշտել է բառը։ 26 «Վերք Հայաստանիից» կատարած այս մեջբերման մեջ «Անիրավ, էս բազին բաղմանչի ունի» տողը Թումանյանը չի կրկնել հաջորդաբար, ինչպես վեպի նշված հրատարակություններում: Ընդ որում, մեջբերման վերջին տողի «Միտք արա» բառերից հետո ավելացրել 4-րդ և 5-րդ տողերը, այնինչ վեպի նշված հրաւոա հրատարակություններում, նաև ինքնագրում այս բառերից հետո գրված է և այլն։

27 Լաչինովի, հուշերից կատարված մեջբերումը տե՛ս «Кавказский сборник». т. 1. стр. 186. «Отрывок из «Исповеди Письмо из Карса 2-го декабря. Ինքնագրում նշված է միայն աոաջին՝ «Армяне» բառը և աղբյուրը: Մեջբերման մնացած մասը՝ սուր փակագծերով, ներկայացված է խմբագրության հայեցողությամբ։

<Հայերը արհեստագործ (արդյունաբերող), ճարպիկ ժողովուրդ են, նրանց ազնվությանը չեմ երաշխավորում, սակայն չի կարելի կասկածել նրանց անկեղծ նվիրվածությանը մեր կառավարության նկատմամբ: Նոր փոփոխություններում նրանց կողմից նկատված օգուտը չափազանց մեծ է. ճնշման (կեղեքման) փոխարեն՝ հեզություն, թալանի փոխարեն՝ հովանավորություն, արհամարհանքի փոխարեն՝ արդարություն, ո՞վ չի ուղի կատարել այսքան հաջող փոխանակություն։ Եվ հայերը սրտանց ցանկանում են պատկանել Ռուսաստանին, և այստեղ, ինչպես և Երևանում, թոթովախոս մանկիկը տեսնելով մերոնց ռուսերեն բղավում է «բարև»։

Խ. ԱԲ<ՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԵՎ ՌՈՒՍԱՑ ԶԻՆ<ՎՈՐԱԿԱՆ> ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 116)


1 1804-1813 թթ. ռուս–պարսկական պատերազմից հետո Ղարաբաղի Գյուլի տան գյուղում հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ըստ պայմանագրի, բացի նշված տարածաշրջանին տեր դառնալուց, Ռուսաստանը Կասպից ծովում նավատորմ պահելու իրավունք էր ստանում։ Երկու երկրների առևտրականները ազատ