Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/576

Այս էջը հաստատված է

сколько честь того требует, исполнять буду («Кавказский сборник»),, т. XXIV, Тифлис, 1905, стр. 64. «Письмо полковника Реутта к Аббас-Мирзе. 26-го июля 1826 г., № 1»)

10 Տե՛ս Խ. Աբովյան Վերք Հայաստանի, 1908, էջ 139, 140:

11 Տե՛ս նույն հրատարակության նշված էջը։

12 Ւնքնագրում քաղվածքն ամբողջությամբ չկա. «рапортовал» բառից հետո նշված է, թե մինչև որտեղ է կատարվելու մեջբերումը. «Մինչև (ХХIII, 10-11, երկրորդ տողը—с баталионами сарбазвв)»' Բնագրում՝ այն լրացվում է Թումանյանի նշման համաձայն։

«Ես զեկուցել եմ Ձերդ գերազանցությանը իմ Միրաք մեկնելու մասին, ուր ժամանեցի ամսի 15-ին՝ գնդապետ Ֆրիդրիխի և հրետանու փոխգնդապետ Դոլգովո– Սաբոլբովի հետ։ Ամսի 16ի լուսաբացից առաջ ուղեկալներում լսվեց մի հինգ կրակոց, և ես անմիջապես ձայն տվեցի ուղեկալների ղեկավար ՌաՀիմ ադային, որը և սլացավ այնտեղ՝ տեղեկանալու, իսկ նրա հետ և այն թուրքը (թաթարը) (татарин), որ իմ օրոք որպես սուրհանդակ ուղարկվել էր Պարսկաստան։ Այս թուրքը (թաթարը) վերադարձավ ինձ մոտ՝ կողոպտված և թեթև վիրավորված, իսկ Ռահիմ աղան՝ գյումրեցի սեփականատեր Մամա-Հասանբեկի որդին, գերվել էր պարսիկների կողմից։ Տեսնելով պարսիկների աչքով, հանդուգն արարքները, և սարդարին գրեցի մի քաղաքավարի նամակ՝ նրա մարդկանց անվայել արարքների մասին, սույն՝ նամակի հետ ուղարկելով ազնվական Քալանթարովին, որպեսզի վերջինս կարողանա վերապատմել այս մասին նաև փոխկապիտան Ռոստովանովին, որին առաջ էի ուղարկել սարդարի մոտ։ Նա դեռ տակավին փոքր տարածություն էր անցել, երբ պարսիկները հարձակվեցին վրան և գերի վերցրին բղավելով, թե սարդարը մեր նամակի կարիքը չի զգում տերությունների միջև ծագած գժտության պատճառով, այդ մասին նա տեղեկացել էր Աբաս Միրզայից՝ ուղարկված սուրհանդակի միջոցով և սպառնալով ինձ, որ ես մեկ ժամ հետո մարդկանց փոքր քանակով (с малым числом людей) կոչնչացվեմ սարդարի կողմից։ Եվ իրոք, կարճ ժամանակ անց պարսկական այրուձին հարձակվեց մեր ուղեկալների վրա, որտեղ բռնեց ինը կազակի և մի քանի բնակչի, ետ մղեց կազակների ձիերին, իսկ Միրաբի կողմից սկսեց դուրս գալ նոր հեծելազոր և զրոհեչ ճամբարի վրա։ Ես, տեսնելով անազնիվ պարսիկների հան֊ դըդնությունը, հրամայեցի անմիջապես հանել ճամբարը (снять лагерь) նշանադրել թնդանոթները, մարդկանց կանգնեցրի մարտակարգի և շարժվեցի ճանապարհի կողմը, որն արդեն գրավվել էր նրանց կողմից, և սարդարը նույնպես գնում էր այնտեղ սարբազների գումարտակով»>

13 Տե՛ս «Кавказский сборник», т. XXIII, стр. 10-11 410»: