Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/580

Այս էջը հաստատված է

իր հետ 80 հոգի հետևազորից և երկու հրանոթ, սակայն իր ջոկատի սակավաթվության պատճառով, մի քանի անգամ կրակելուց հետո՝ վերադարձավ Գյումրի։

47 Տե՛ս «Кавказский сборник», т. XXII, стр. 106—107. Описание вторжения персиян в Грузию в 1826 г. Записки M. Е. Коцебу:

Հատորը նշանակելիս Թումանյանը սխալվել է։

<«Միրաքի վրա հարձակվելու հետ միաաժամանակ, Հասան խանը հինգ հազարանոց հեծելազորով հարձակվեց հայկական գյուղի՝ Փոքր Ղարաքիլիսայի վրա, որտեղ գտնվում էր 700 ընտանիք։ Բնակիչները, մինչև անգամ նրանց կանայք, մի քանի ժամ կատաղի պաշտպանվում էին, սակայն, իվերջո, հարկադրված եղան զիջելու թշնամուն՝ նրա բազմաքանակության պատճառով։ Հրեշ Հասան խանը սկզբից ևեթ թափելով դժբախտ բնակիչների վրա պատերազմի սարսափները, այրեց գյուղը և գերի տարավ նրանց, ովքեր դեռ ի վիճակի էին հետևելու իրեն, իսկ ծերունիներին հրամայված էր սպանել։ Միրաքից նահանջող ջոկատը Հասան խանի հերառնալուց մի քանի ժամ հետո անցնում էր Փոքր Ղարաքիլիսայով և հարկ է լռել այն զարհուրելի տեսարանի մասին, որ բացվեց այնտեղ մեր զինվորների աչքերի առջև. այն ամոթաբեր է մարդկային ցեղի համար»:>

48 Նկատի ունի 1826 թ. հուլիսի 18-ի երեկոն։

49 նկատի ունի Սևարսամիձեի՝ վերը նշված դեպքերից մեկ-երկու օր հետո գրված զեկուցագրից քաղվածքը (տե՛ս «Кавказский сборник», XXIII, стр. 12—15. Выписка из рапортов полковника князя Севарсамидзе), ինչպես նաև գեներաл-մայոր Սերգեյ Երմոլովի՝ 1826 թ. հուլիսի 22-ին գեներալ Ալեքսեյ Եբմոլովին գրած նամակը (տե՛ս «Кавказский сборник», т. XXIII, стр. 35—39, Письмо генерал-майора Сергея Ермолова к А. П. Ермолову. Сел. Караклис, 29-го июля 1826 года).

50. Ս. Երմոլովի նամակի լուսանցքում Թումանյանը կատարել է նշում՝ «Վ. Հ.» 158՝ հետևյալ պարբերության կողքը. «В то же время персияне, вырезав часть жителей Малого Караклиса, увели с собою до 200 армянских семейств. Подполковник Дехтерев, узнав о сем, вышел было туда с пехотою и двумя орудиями из Гумров, но после нескольких выстрелов возвратился назад в Гумры, но почему—неизвестно.

51 Տե՛ս В. Потто, Кавказская война в отдельных очерках, эпизодах, легендах и биографиях, т. 3, вып. I. Вторжение персиян, С. 38: Այստեղ խոսվում է այն մասին, թե ինչ դրդապատճառներից ելնելով փոխգնդապետ Դեխտերևը վերադարձավ Գյումրի։ «Подполковник Дегтярев, стоявший в Гумрах, попытался было помочь несчастному населению и с ротою тифлисцев вышел по направлению к