Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/582

Այս էջը հաստատված է

1826 года № 241. Գնդապետ իշխան Սևարսամիձեին ուղղված գեներալ, Երմոլովի՝ 1826 թ. օգոստոսի 3-ի № 241 հրամանագրում, ուր վերջինս խոսում է իշխանի՝ [Սևարսամիձեի] Ջալալ֊օղլիում ամրանալու մտադրության մասին, հայտնում է նաև իր համաձայնությունը. «Весьма одобряю ваше распоряжение, что укрепляетесь в Джелал-оглах, и хотя лучше было бы привести в обороиотпльное состаяние старую крепость Лори». Այնուհետև անդրադառնում է հայերին Փամբակից Լոռի գաղթեցնելու խնդրին (տե՛ս վերը նշված հատորը, էջ 92, 93)։ Հաջորդ վավերագիրը գեներալ Երմոլովին՝ գնդապետ Մուրավյովի 1826 թ. օգոստոսի 3֊ին ուղարկած զեկուցագիրն է (Рапорт полковника Муравьева генералу Ермолову 3-го августа 1826 года).

Այստեղ խոսվում է 1826 թ. հուլիսի 31-ին գեներալ Երմոլովի՝ իշխան Սևարսամիձեին ուղարկած (գնդապետ Մուրավյովի միջոցով) հրամանագրի մասին, որ վերաբերում է հայերի՝ Փամբակից Լոռի նահանջելուսն (տե՜ս նույն հատորը, էջ 85, 86):

Կա նաև իշխան Սեարսամիձեի՝ 1826 թ. օգոստոսի 25-ի № 605 զեկուցագիրը գեներալ Երմոլովին։ Զեկուցագրողն անդրադառնում է Փամբակից և Շորագյալից գաղթած հայերի մատակարարման խնդրին (նույն հատորը, էջ 146, 147)։

59 «…շատը փետ էր իրար վրա տվել» նախադասության մեջ «փետ էր» դարձրել է Թումանյանը։ «Վերք Հայաստանիի՝ նախախորհրդային բոլոր հրատարակություններում գրված է «շատը փեդեը…»։

60 Տե՛ս «Վերք Հայաստանի», 1908, էջ 192։

61 Ինքնագրում այստեղ կարմիր մատիտով նշված է. «XXIII, 167,

Рап/орт/ князя Севарса/мидзе»: «Кавказский сборник», հ. XXIII,.

էջ 167, տպագրված է իշխան Սևարսամիձեի՝ 1826 R. սեպտեմբերի 3-ի № 633 զեկուցագիրը՝ ուղղված գեներալ Երմոլովին։ Рапорт полковника князя Севарсамидзе генералу Ермолову. Переправа из Джезалоглы. 3-го сентября 1826 г. за № 633. Խոսվում է Հասան խանի՝ չորս հազարանոց հեծելազորով կատարած հարձակման մասին։

62 Ինքնագրում այստեղ նշված է. («Վերք Հայաստանի», 189, 190)». մեջբերումը տրվում է նշման համաձայն։

63 Խոսքը վերաբերում է գեներալ Մ. Ե. Կոցեբուի գրքի հետևյալ հատվածին., «Положение его становилось весьма критическим, ибо куртинцы, спешившись, атаковали гору, но в сию минуту князь Орбелиани, к счастью, выстрелом убил на месте начальника.оныч: неприятель мгновенно прекратил нападение, и все бросились оплакивать тело начальника (տե՛ս «Кавказский сборник», т. XXII. стр. 115. Описание вторжения персиян в Грузию в 1826 г. Записки Коцебу»).

64 Նկատի ունի նույն վավերագրերը։