Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/589

Այս էջը հաստատված է

29 Նույն տեղում, էջ 275։

30 Նույն տեղում, էջ 369։

31 Նույն տեղում, էջ 263:

32 Ակնարկվում է Սամուել Երեցի (Անեցվո) աշխատությունը. «Սամուէլի քահանայի Անեցւոյ հաւաքմունք ի գրոց պատմագրաց, յաղագս Գիւտի ժամանակաց անցելոց մինշեվ ի ներկայս, ծայրաքաղ արարեալ», Վաղարշապատ, 1893։

33 «История чвловечства» գրքում (հ. III, էջ 263) հանդիպում ենք Թումանյանի նշած թվականը, սակայն, ելնելով նախադասության իմաստից, ենթադրում ենք, որ այն վերաբերում է ոչ թե Շապուհին, այլ նրա հաջորդին. «В Армении Шапуру удалось после продолжительной борьбы и больших усилий, почти совершенно наполняющих остаток его жизни провести признание верховной власти персов: но устранения христианской религии он не достиг. При одном его преемнике пришли наконец к соглашению относительно разделения Армении на римскую и персидскую половины, из которых каждая должна была управляться местным князем (388)»:

34 Ավարայրի ճակատամարտը (Վարդանանց պատերազմ) տեղի է ունեցել 451 թ. մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ՝ ապստամբ հայկական ուժերի և պարսից բանակի, միջև։ Պարսկական զորքերը պետք է ճնշեին հայերի ապստամբությունը և իրագործեին Հազկերտ արքայի ծրագիրը ոչնչացնել հայերի ներքին ինքնավարությունը, և դավանափոխությունը հասցնեին մինչև վերջ: Ապստամբության առաջնորդն էր Վարդան Մամիկոնյանը։

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարն ավարտվեց հաղթանակով, և Պարսից արքունիքը ետ կանչեց Հայաստանից իր զորքերին՝ հրաժարվելով հավատափոխության միջոցով հայերին ձուլելու քաղաքականությունից:

35 Տե՛ս «История человечества», т. III. гл. II. «Западная Азия в эпоху Ислама», д-ра Генриха Шурца, стр. 369.

36 Նույն տեղում։

37 Շահ-Աբասի հրամանով 1604 թ. կատարվեց հայոց մեծ գաղթը, որի Ժամանակ ժողովուրդը երգում էր նաև «Ողբ ջուղայեցվոց» երգը։ «Ափսո՜ս քեզ, հայոց խեղճիկ ժողովուրդ» արտահայտությունը այդ երգի առաջին տողն է (տե՛ս «Քնար հայկական», 1868, էջ 134)։

38 նկատի ունի Եղիշեի «Պատմութիւն վարդանանց» գիրքը (Կ. Պոլիս, 1871)։

39 Ակնարկում է հայոց Արշակ Բ թագավորի ուղարկած թուղթը բյուզանդական Վաղես կայսեր, որի մասին խոսվում է Մ. Չամչյանի գրքում. (տե՛ս Մ. Չամչյան. Պատմութիւն հայոց, ’ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784, հ. Ա, գիրք երկրորդ, գլուխ Խէ, «Յաղագս