Էջ:Թումանյանի ԵԼԺ հ8.djvu/613

Այս էջը հաստատված է

ՍԱՅԱԹ-ՆՈՎԵՆ—ԴԱՎԻԹ ԵՊԻՍԿՈՊՈՍ (էջ 235)

Ինքնագիրը պահպանվում է ԹԹ, նոր նյութեր,№ 7 թղթպ.։

Գրել է 1913 թ.։Նույն թվականի դեկտեմբերի 5-ին Կովկասի հայոց բարեգործական ընկերության դահլիճում հայ գրողների ընկերությունը հրավիրել էր 21-րդ հերթական երեկույթը, որի ժամանակ զեկուցումով հանդես եկավ հովհ.Թումանյանը։ Զեկուցման վերնագիրն էր «Սայաթ-Նովեն—Դավիթ եպիսկոպոս և առաջնորդ հաղպատա թեմի» (սղագրությունը տպագրվել է հզ, 1913, № 276, դեկտեմբերի 8, ներկայացված է ամբողջությամբ, ստորև, իբրե սույն զեկուցման հավելված)։

ներկայացվող ուսումնասիրությունը զեկուցման սևագիրն է։

Թումանյանն այստեղ այն վարկածն է առաջ քաշում, որ Աայաթ-Նովան հաղպատի վանքի Դավիթ եպիսկոպոսն է։

Սայաթնովագիտոլթյունը հետագայում պարղզվել է, որ Աայաթ-Նովան կրոնավոր դառնալուց հետո ընդունել է Ստեփաննոս հոգևորական անունը, ինչ վկայում է ինքն իր ինքնագիր հիշատակարանում. «Ո՛վ ընթերցող, չիշեա զգծոգ գրոցս Ստեփաննոս քայանտյս, որ Սաեադ-Նովա կոչեն և հայրն իմ մահտեսի Կարապետն և մայրն իմ Սարրա, և դուք յիշեալ լինիք առաջի Աստուծոյ։ Ամէ՛ն» (տե՛ս Մաշտոցյան Մատենադարան, ձեռ.№ 4270)։ Թումանյանին ծանոթ չի եղել այդ մատյանը։

Ուսումնասիրությունն առաջին անգամ տպագրվել է Հովհ. Թումանյան. Սայաթ-Նովա, Երևան, 1945, էջ 33, 34, ապա՝ Եժ VI, 138—146։

Տպագրվում է ինքնագրից։

Պահպանվել են ուսումնասիրությանը վերաբերող գրառումներ, դիտողություններ, ճշտումներ, համառոտագրական նշումներ, որ վերաբերում են Սայաթ-Նովային՝ նրա անձնավորությանն ու բանաստեղծություններին, նաև Գևորգ Ախվերդյանի հայտնի գրքին (տե՛ս № 1 ծանոթագրությունը), նրա օգտագործած աղբյուրներին ու փաստերին (ԳԱԹ, ԹՖ, № 265)։ Առաջին անգամ տպագրվել են ԵժV1, 146—148։

Գրառումները տպագրվում են ինքնագրից։

1 «Սայաթ-Նովա, լուս գցած աշխատասիրութենով Գեորգա Ախվերդյան», Մ., 1852, էջ Ը։